Երևանի նոր տրանսպորտային համակարգի ներգրավման համար անհրաժեշտ է 850 ավտոբուս. առաջին խմբաքանակը Երևանում կլինի 2020 թ.–ի ընթացքում

25.12.2019, 23:32
Երևանի նոր տրանսպորտային համակարգի ներգրավման համար անհրաժեշտ է 850 ավտոբուս. առաջին խմբաքանակը Երևանում կլինի 2020 թ.–ի ընթացքում
Երևանի նոր տրանսպորտային համակարգի ներգրավման համար անհրաժեշտ է 850 ավտոբուս. առաջին խմբաքանակը Երևանում կլինի 2020 թ.–ի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը բանակցություններ է վարում ամենախոշոր միջազգային բանկերի հետ՝ մայրաքաղաքում նոր տրանսպորտային ցանց ներգրավելու համար վարկ ստանալու նպատակով։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա նշել է, որ խոսքը 120-250 մլն դոլարի մասին է, տոկոսադրույքը դեռ որոշված չէ։ 

«Մենք կառավարության հետ եկել ենք համաձայնության, որ նոր տրանսպորտային ցանցի ներդրումն իրականացվելու է վարկային միջոցներով։ Խոսքը հսկայական գումարի մասին է, որը համայնքը չունի, և կառավարությունը պետք է օգնի այդ հարցում»,- ասաց քաղաքապետը։ 

Մարությանը նաև նշեց, որ քաղաքապետարանի վրա մեծ պատասխանատվություն է դրված։ 

Загружается новость ... "Лево"

«Տրանսպորտային համակարգը պետք է ճիշտ աշխատի, խոսքը միայն ավտոբուսներ գնելու մասին չէ։ Դրանց գնումը է տվյալ գործընթացի ամենահեշտ քայն է։ Դժվարությունը հենց ցանցի կառուցումն է. տոմսերի վաճառք, գնային քաղաքականություն։ Շատ հարցեր կան, որոնք ձգձգում են գործընթացը»,- ասաց քաղաքապետը։

Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր հերթին իր Facebook-յան էջում հայտնել է, որ նոր տրանսպորտային համակարգի ներգրավման համար անհրաժեշտ է 850 ավտոբուս, որոնց առաջին խմբաքանակը Երևանում կլինի 2020 թ.–ի ընթացքում։ 

«Նախնական տեղեկատվությամբ, 2020-ի փետրվարին Երևանի նոր տրանսպորտային համակարգի ավտոբուսների համար մրցույթ կհայտարարվի»,-նշել է նա։ 

Ավելի վաղ նշվել էր, որ հաջորդ տարի դադարեցվելու է մոտ 400 միկրոավտոբուսների շահագործումը՝ դրանց ծառայության ժամկետի (15 տարի) լրանալու պատճառով։ Ընդ որում ամբողջ քաղաքը սպասարկում է 900 միկրոավտոբուս։-0-