Կորոնավիրուսի 559 նոր դեպք` մեկ օրում.առողջացել է 216 մարդ, 11 մարդ մահացել է

19.08.2021, 11:20
Կորոնավիրուսի 559 նոր դեպք` մեկ օրում.առողջացել է 216 մարդ, 11 մարդ մահացել է
Կորոնավիրուսի 559 նոր դեպք` մեկ օրում.առողջացել է 216 մարդ, 11 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 236 234 դեպք, որոնցից 223 443-ն` առողջացած, 4727-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6923 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 461 464 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 7514 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 559 նոր դեպք: Ունենք 216 առողջացած, 11 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1141 է:–0–