Կորոնավիրուսային հակառեկորդ Հայաստանում. նախօրեին մահացել է 26 մարդ, գրանցվել է 759 նոր դեպք, 614 մարդ առողջացել է

17.09.2021, 11:06

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 252 082 դեպք, որոնցից 235 030-ն` առողջացած, 5101-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10766 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 639 000 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 5413 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 759 նոր դեպք: Ունենք 614 առողջացած, 26 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1185 է:-0-