Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային` 239 նոր դեպք. ընդհանուր՝ 4283
16.05.2020,
10:57
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային` 239 նոր դեպք. ընդհանուր՝ 4283

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք, ընդհանուր` 4044։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից առողջացումների թիվը հասել է 1791–ի: Փաստացի բուժվում է 2415 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը՝ 39005: Մահացել է, ցավոք, 55 մարդ: -0-