Հայաստանում ջերմաստիճանը կնվազի` մինչև -22, Երևանում սպասվում է -10

19.02.2021, 12:41
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի` մինչև -22, Երևանում սպասվում է -10
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի` մինչև -22, Երևանում սպասվում է -10

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։ 

Այսպես, փետրվարի 19-ին, 21-ի գիշերը առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։

Մայրաքաղաք Երևանում փետրվարի 19-ին դադարներով սպասվում է թույլ ձյուն: Փետրվարի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում ջերմաստիճանն առաջիկա հինգ օրերին ցերեկային ժամերին տատանվելու է +1...+4 աստիճանի սահմանում։ Շաբաթ գիշերը ջերմաստիճանը կնվազի` հասնելով -2...-4–ի, այնուհետև աստիճանաբար կնվազի և փետրվարի 23–ի գիշերը կհասնի -8...-10–ի: 

Հանրապետության տարածքում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է երկուշաբթի գիշերը և երեքշաբթի Շիրակի մարզում, այնտեղ կանխատեսվում է -17...-22։–0–