Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 189 նոր դեպք. ընդհանուր՝ 4472
17.05.2020,
10:52
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 189 նոր դեպք. ընդհանուր՝ 4472, մահացել է 5 մարդ

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մայիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 189 նոր դեպք, ընդհանուր` 4472։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից առողջացումների թիվը հասել է 1925–ի: Փաստացի բուժվում է 2415 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը՝ 40230: Մահացել է, ցավոք, 60 մարդ: -0-