Մայիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է՝ մինչև 167 հազար
11.06.2024,
21:15
Այս տարվա մայիսին Հայաստան է այցելել 167 049 զբոսաշրջիկ՝ 2023 թվականի մայիսի 176 384-ի համեմատ
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այս տարվա մայիսին Հայաստան է այցելել 167 049 զբոսաշրջիկ՝ 2023 թվականի մայիսի 176 384-ի համեմատ, հայտնում է հանրապետության Զբոսաշրջության կոմիտեն։
Ամենից շատ այս տարվա մայիսին Հայաստան են այցելել զբոսաշրջիկներ Ռուսաստանից (մասնաբաժինը` 42%), ինչպես նաև Վրաստանից (14%) և Իրանից (7%)։
Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագիր իրականացնելու մասին, որը նախատեսում է 20 զբոսաշրջային կլաստերների ստեղծում և խթանում։

