Մի՞ֆ, թե՞ հրաշք. Շնորհաբեր կրակի մասին հայ հոգևորականի հայտարարության հետքերով

12.03.2018, 21:45
Երուսաղեմի Հայ պատրիարքարանի Սամուել քահանա Աղոյանի հայտարարությունն այն մասին, որ Շնորհաբեր կրակի իջնելու մեջ միստիկ ոչինչ չկա, բուռն հասարակական քննարկումների առիթ է տվել։
Մի՞ֆ, թե՞  հրաշք. Շնորհաբեր կրակի մասին հայ հոգևորականի հայտարարության հետքերով
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի Արմենիա/. Երուսաղեմի Հայ պատրիարքարանի Սամուել քահանա Աղոյանի հայտարարությունն այն մասին, որ Շնորհաբեր կրակի իջնելու մեջ միստիկ ոչինչ չկա, բուռն հասարակական քննարկումների առիթ է տվել։ Մասնավորապես, Աղոյանն ասել է, որ պատրիարքներն են վառում յուղի լապտերի մոմերը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մեկնաբանություններ ստանալու համար դիմել է Երուսաղեմի Հայ պատրիարքարանի Գևոնդ վարդապետին, ով Սամուել Աղոյանի` Շնորհաբեր կրակի իջնելու գաղտնիքի մասին հայտարարության շուրջ իրարանցումն արհեստածին է համարել։

Շնորհաբեր կրակի իջնելու ավանդույթը

«Մենք երբեք էլ չենք ասել, թե կրակը երկնքից է իջնում։ Այո, այդպիսի հրաշքներ կատարվել են, բայց դրանք կատարվել են մարդկության առջև, հանրության աչքի առաջ»,– ասաց Ղևոնդ վարդապետը։

Նա նաև պարզաբանեց, որ Շնորհաբեր կրակի իջնելու ավանդույթը Հայ Առաքելական Եկեղեցին կապում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի հետ։

«Ըստ ավանդույթի, իրեն արժանի չհամարելով մտնել Տիրոջ գերեզմանի տաճարը Երուսաղեմում` Գրիգոր Լուսավորիչը մտել է քարանձավ և երկար աղոթել։ Զատկից մեկ օր առաջ նա մտել է Տիրոջ Գերեզմանի Կուբուկլիա, որտեղ հրաշափառ կերպով վառվել են բոլոր մոմերն ու լապտերները, ինչից հետո Գրիգորը կոչվել է Լուսավորիչ։ Այսօր նրա աղոթքի վայրում հայկական եկեղեցին է»,– ասաց Ղևոնդ վարդապետը։

Նա ասաց, որ կրակը Շնորհաբեր է համարվում Գրիգոր Լուսավորչի աղոթքների շնորհիվ։
«Մենք Շնորհաբեր ենք համարում կրակը, որովհետև դրա շնորհիվ կարող են հրաշքներ կատարվել, կարող են բժշկվել հիվանդները։ Իսկ ինչ վերաբերում է Սամուելին, ապա նա հույն պատրիարքների հետ մասնակցել է կրակը վառելու արարողությանը և ինքն է այն վառել եկեղեցական լապտերներից»,– ասաց վարդապետը։

Անվիճելի հրաշք` ՌՈՒԵ մեկնաբանությունը

Հայ հոգևորականի հայտարարությունը Շնորհաբեր կրակի մասին հատկապես բուռն է ընկալվել Ռուս Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչների կողմից։

Մոսկվայի և Ռուսիո պատրիարքի մամուլի խոսնակ քահանա Ալեքսանդր Վոլկովը հայտնել է, որ Ռուս Ուղղափառ Եկեղեցու հետևորդները հավատում են, որ Երուսաղեմում Շնորհաբեր կրակն իջնում է հրաշքով, չնայած դրա արհեստածին լինելուն։ Այդ մասին նա ասել է ՏԱՍՍ–ի հետ զրույցում։

Загружается новость ... "Право"

«Դա տարօրինակ հայտարարություն է, հաշվի առնելով, թե ինչ հարգանքով են մարդիկ վերաբերվում այդ հրաշքին և ինչպես են մարդիկ հավատքով և հույսով սպասում այդ իրադարձությանը»,– ասել է հայր Ալեքսանդրը։

Շնորհաբեր կրակի իջնելը` զբոսաշրջային հնա՞րք

Սակայն ՌՈՒԵ–ում բոլորը չէ, որ միակարծիք են Շնորհաբեր կրակի ծագման հարցում։ Այսպես, Ռուս ուղղափառ եկեղեցու Անդրեյ սարկավագ Կուրաևը «Эхо Моквы» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Շնորհաբեր կրակի իջնելու միֆը զանգվածային գիտակցության մեջ հայտնվել է նախորդ դարի միայն 90–ականներին։

«Նախահեղափոխական տարիների ռուս ապոլոգիական գրականությունում չի հիշատակվում այդ հրաշքի մասին։ Կարելի է, անշուշտ, հատուկ փնտրել, թե կա արդյո՞ք ուխտավորների ինչ–որ գրականություն, որտեղ կարելի է դրա մասին պատմությունների հանդիպել։ Բայց հանդիպում են ուխտավորների գրքեր, որտեղ առհասարակ այդ մասին չի խոսվում։ Դա միֆ է դարձել 90–ականներին, յուրօրինակ մի ամրակապ, գլխավոր փաստարկ ուղղափառությանը հավատարիմ լինելու օգտին»,– ասել է Կուրաևը։

Նա միաժամանակ նշե; է, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի հայ հոգևորականներն արդեն առաջին անգամ չէ, որ հայտարարում են, թե իրականում ոչ մի հրաշք չկա։

«Հայերն արդեն առաջին անգամ չէ, որ հրապարակավ հայտարարում են, որ ոչ մի հրաշք տեղի չի ունենում։ Միևնույն ժամանակ Թեոթիղոս հույն պատրիարքը միշտ խուսափում է կրակի աստվածային ծագման մասին պատասխանից և լռում է, երբ նրան ուղիղ հարցնում են Շնորհաբեր կրակի ինքնաբոցավառման մասին»,– ասել է Կուրաևը։

Երուսաղեմի պատրիարքարանը Հայ առաքելական եկեղեցու ինքնավար պատրիարքարան է, որը ճանաչում է Ամենայն հայոց կաթողիկոքի հոգևոր հեղինակությունը։ Պատրիարքի նստավայրը Հին քաղաքի Հայկական թաղամասում է։ -0-