Ինչի՞ մասին են վիճում ՀՀ երեք նախագահները կամ կա՞ կոնսենսուս ղարաբաղյան հիմնահարցում

19.05.2018, 18:11
Հայաստանի երեք նախկին առաջին դեմքերը և նորընտիր վարչապետը հեռակա վիճում են ղարաբաղյան հակամարտության բանակցությունների և այդ հակամարտության մեջ ՀՀ–ի դիրքորոշման շուրջ:
Ինչի՞ մասին են վիճում ՀՀ երեք նախագահները կամ կա՞ կոնսենսուս ղարաբաղյան հիմնահարցում
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր հայկական ԶԼՄ–ներում շրջանառվում է Հայաստանի երեք նախկին առաջին դեմքերի և նորընտիր վարչապետի հեռակա վեճը ղարաբաղյան հակամարտության բանակցությունների և այդ հակամարտության մեջ ՀՀ–ի դիրքորոշման մասին։ Իհարկե, երկրորդ և երրորդ նախագահները գործում են իրենց ներկայացուցիչների միջոցով, սակայն վեճի էությունը դրանից չի փոխվում։

Իհարկե, այս կամ այն կողմի ճշմարտացիությունն ապացուցելու փոխարեն շատ ավելի կարևոր է այն փաստի ընկալումը, որ ղարաբաղյան հակամարտության հարցում, որը մեր արտաքին քաղաքականության անկյունաքարերից մեկն է, չկա կոնսենսուս անգամ առանցքային դետալների ընկալմա մեջ։

Իհարկե, երկրի բոլոր երեք նախկին առաջնորդները` Լևոն Տեր–Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ունեն միասնական սկզբունք, այն է` Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում։

Բացարձակապես չցանկանալով պաշտպանել վեճի կողմերից մեկին` պետք է ընդգծել, որ նոր իշխանությունները պետք է ոչ միայն գիտակցեն և գնահատեն այն, ինչ արվել է նախորդների կողմից, այլև մանրամասն մշակեն մեր երկրի ապագայի համար կենսական կարևորություն ունեցող հարցի լուծման սեփական մոտեցումները։

Загружается новость ... "Право"

Իհարկե, խոսքն այստեղ ամենևին հայտնի Մադրիդյան սկզբունքների վերանայման մասին չէ, ոչ էլ Մինսկի ձևաչափի։ Խոսքը դետալների մասին, որոնք, մասնավորապես, վերաբերում են ապագա բանակցությունների ժամանակ հայկական կողմի` Հայաստանի և Արցախի մարտավարական վարքագծին։

Եթե վերադառնանք Հայաստանի նախկին առաջնորդների «եռախոսությանը», ապա, հաշվի չառնելով աշխարհի առաջ իր ճշմարտացիությունը ներկայացնելու յուրաքանչյուրի անձնական ցանկությունը, հանգում ենք մի եզրահանգման. երկրի համար կենսական կարևորություն ունեցող ինչպես արտաքին և այնպես էլ ներքաղաքական խնդիրներն այնքան բարդ են, որ դրանց լուծման գործընթացը չպետք է լինի սահմանափակ անձանց, անգամ բարձրաստիճանների «պատանդը»։

Որոշակի իմաստով նշված անձինք պետք է լինեն կոնսենսուսային հիմքի վրա մշակված գործողությունների ծրագրի կատարողները, ավելին, որ «վերջնական պրոդուկտը», անկախ դրա «մշակողների» ցանկությունից, պետք է անցնի հավանության գործընթաց հակամարտության բոլոր կողմերի հասարակություններում։

Հենց այդ պատճառով էլ խնդրի լուծման համար ավելի արդյունավետ կլինի, որ դրանում ներգրավված բոլոր կողմերի հասարակությունները քիչ թե շատ ծանոթ լինեն հենց բանակցային գործընթացին: Նման մարտավարությունն իր մեջ պարունակում է նաև հակամարտող կողմերի մերձեցման տարրար արդեն իսկ խնդրի լուծման փուլում:
Կրկնենք` խոսքը հակամարտության հանգուցալուծմանը հասարակության մասնակցության այն ձևի մասին չէ, որը գոյություն ուներ մինչև վերջին ժամանակները և որը զուգահեռ էր ընթանում և կապված չէ անմիջապես բանակցային գործընթացի հետ:
Հակամարտության լուծման մեջ հասարակության մասնակցության այս ձևը, ինչպես հայտնի է, արագ մարեց, քանի որ որևէ ազդեցություն չուներ բանակցությունների ընթացքի վրա:
Բանակցությունների բաց լայն ձևը կարող է նաև ցույց տալ միջազգային հանրությանը այս կամ այն կողմի` հակամարտությունը լուծելու ցանկության անկեղծությունը, բայց սեփական իշխանության գոյության հիմնավորման համար չօգտագործելը: Դա նույնպես կարելի է համարել խնդրի լուծման իրական գործուն գրավական:

Ղարաբաղյան խնդրի բանակցություններում, ինչի մասին վկայում է նախորդած քառորդ դարը, ոչ մի գաղտնիք չկա: Այդ իմաստով վերը նկարագրված հեռակա վեճը Հայասռանի առաջին դեմքերի միջև ոչ միայն վեր է հանում էական տարընթերցումներ, թեկուզ և դետալներում, կարծես թե բարիկադնեի նույն կողմում գործող քաղաքական գործիչների միջև, այլ նաև մատնանշում են հանրային մակարդակով Ղարաբաղի հետագա մեր բանակցողների հիմնական մարտավարական և ռազմավարական սկզբունքների քննարկման անհրաժեշտությունը:

Որոշակիորեն այսպիսի քննարկման առիթ է դարձալ նոր վարչապետ Փաշիյանի հայտարարությունը, ով Ստեփանակերտ կատարած իր այցի ժամանակ ասել է, որ Հայաստանը ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում կարող է խոսել միայն իր դիրքերից` Ստեփանակերտին թողնելով սեփական դիրքորոշումն արտահայտելու իրավունքը:

Այսպիսով, կարելի է պնդել, որ հայկական կողմի վարքի ցանկացած դետալների բազմակողմանի քննադատակն քննարկումը բոլոր շահագրգիռ անձանց մասնակցությամբ, նախևառաջ, նրանց, ով անմիջապես մասնակցում է բանակցություններին, կարող է միայն օգուտ տալ հակամարտության խաղաղ լուծման գործում:

Եվ բանակցությունների չափազանց գաղտնիությունը, ինչպես նաև «չարժե ժամանակից շուտ բացել տնային պահածոները» վերապահումներն Ինտերնետի դարում ծիծաղելի են, իսկ եթե ավելի հստակ լինենք` կոչված են շատ անզգուշորեն թաքցնել սեփական թուլությունը, միասնական դիրքորոշման բացակայությունը, ինչպես նաև բանակցությունների հաջորդությունը:

Համոզված եմ, որ եթե ավելի վաղ գոյություն ունենար համաժողովրդական քննարկման հարթակ, ապա երեք նախկին նախագահների վեճը, ինչպես նաև առաջին և երկրորդ նախագահների հասցեին հնչած հայտնի մեղադրանքներն անտեղի կլինեին, հաշվի առնելով նաև այն, որ նորագույն տեղեկատվական հարթակները, ինչպես մենք բոլորս կարող էինք համոզվել, բոլորովին խորթ չեն մեր ներկա երիտասարդ իշխանության համար:

Նմանատիպ հարթակների չօգտագործումը կարող է վկայել միայն հերթական բաց թողնված հնարավորությունների մասին:

Ի դեպ, ասվածը վերաբերում է ոչ միայն ղարաբաղյան խնդրին: Օրինակ, իր առաջին հայտարարությունում սփյուռքի նորանշանակ նախարարը խոսել է օրենսդիր մարմնի պալատի ստեղծման մասին` սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Այս թեզը որքան էլ հեռանկարային է, նույնքան էլ վիճահարույց, որը բազմաթիվ «ստորջրյա հոսանքներ» ունի, որոնցից մի քանիսն արդեն մատնանշել են նախարարի ընդդիմախոսները:

Սակայն, այդ գաղափարը նոր չէ, ու դրա համընդհանուր քննարկումը կարող է թույլ տալ գտնել մեր սփյուռքի ներուժն օգտագործելու օպտիմալ ձև, ընդ որում ոչ միայն ֆինանսատնտեսական առումով:-0-

Մանվել Ղումաշյան, միջազգային քաղաքականության փորձագետ, հատուկ «Նովոստի Արմենիա» գործակալության համար


Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ