Հայաստանն այլևս միակողմանի դաշնակից լինել չի ցանկանում
08.04.2016,
16:05
Ավարտվեց ՌԴ վարչապետի մեկօրյա այցը Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ավարտվեց ՌԴ վարչապետի մեկօրյա այցը Հայաստան։ Դմիտրի Մեդվեդևը Երևան ժամանեց տարածաշրջանի համար ոչ այդքան հանգիստ ժամանակ։ Ինչպես գիտենք, Ադրբեջանի հետ ԼՂՀ շփման գծում մի քանի օր շարունակ լուրջ բախումներ և մարտեր էին ընթանում բոլոր տեսակների զինատեսակների, այդ թվում` ավիացիայի կիրառմամբ, ինչն առաջին անգամն է վերջին 22 տարիների ընթացքում։
Թեև ապրիլի 5–ին երկու կողմերը հայտարարեցին հրադադարի ժամանակավոր դադարեցման մասին, լարվածությունը պահպանվում է և, բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով, բախումները կարող են վերսկսվել ցանկացած պահի։
Բնականաբար, հայկական կողմը բազմաթիվ հարցեր ունի ուղղելու իր ռուս գործընկերներին, որոնցից հիմնականն այն է, թե ինչու է հայկական կողմի դեմ կիրառվել ՌԴ–ից Ադրբեջանին բազմամիլիարդանոց պայմանագրերով մատակարարած սպառազինությունը (մարտական ուղղաթիռներ, «Սոլնցեպյոկ» ТОС, «Սմերչ» ՀԿՌՀ)։
Ի դեպ, ՌԴ վարչապետը պետք է լավ ծանոթ լինի Ադրբեջանին սպառազինությունների մատակարարման մանրամասներին, քանի որ պայմանագրերի առյուծի բաժինը ստորագրվել է ՌԴ–ի նրա նախագահման տարիներին։
Ավելին, հայ հասարակությանն ավելի հետաքրքրում է ՀԱՊԿ–ի անձայն լինելն ինչպես այժմ, այնպես էլ Հայաստանի դեմ Ադրբեջանի այլ սադրանքների ժամանակ, ինչպես նաև այն երկրների (Բելառուս, Ղազախստան) միանգամայն ոչ դաշնակցային վարքը, որոնց հետ Հայաստանը ռազմաքաղաքական և տնտեսական կապեր ունի։
Մեդվեդևի այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի քանի կոշտ հայտարարություններ է արել Ղազախստանի խնդրանքով Երևանից Մոսկվա ԵՏՄ նիստը տեղափոխելու վերաբերյալ։
Ավելին, արդեն հաջորդ օրը Հայաստանն իր վարչապետի շուրթերով հայտարարեց տեղափոխված գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունից։ Հասկանալի է դառնում, որ Հայաստանն այլև չի ցանկանում միակողմանի դաշնակից լինել, և իր բոլոր քայլերը կհամաձայնեցնի իր արտաքին օրակարգը և սեփական շահերը հաշվի առնելով։
Կարծում եմ, որ հայկական կողմը կկարողանա գտնել հնչեցված հարցերի պատասխանները, հակառակ դեպքում Հայաստանում ՌԴ–ի նկատմամբ դրական տրամադրված բազմաթիվ մարդիկ կփոխեն իրենց վերաբերմունքը։ Չէ՞ որ տհաճ է գիտակցել, որ հայ զինվորները մահանում են ռուսական արտադրության ադրբեջանական «սմերչերից» և «սոլնցեպյոկներից»։
Արդեն այժմ Ռուսաստանում շատերը սկսել են հարցադրումներ կատարել, թե որքանով ճիշտ է զենք վաճառել մի երկրի, որը պատերազմական վիճակում է դաշնակից պետության հետ, և արդեն առաջարկներ են հնչում կամ գործող պայմանագրերը վերաբայելու, կամ նորերը չստորագրելու ուղղությամբ։
Եվ, չնայած, որ առաջարկությունները հնչում են բավականին բարձր մակարդակով, ավելի ճիշտ կլիներ, որ մտահոգությունը ստեղծված իրավիճակով և հետագայում ռուսական արտադրության սպառազինության չկիրառման երաշխիքն արտահայտվեր ՌԴ ԱԳՆ կամ նախագահի աշխատակազմի մակարդակով։ -0-
Տիգրան Քոչարյան, տեղեկատվական անվտանգության փորձագետ, հատուկ «Նովոստի–Արմենիա» գործակալության համար
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ