438.63
4.38
404.42
-4
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի վարչապետի 100 օրը

18:37
22 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը: Սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահի կողմից նշանակված վարչապետն (Երևանի նախկին քաղաքապետը, «Հայռուսգազարդ» ընկերության նախկին ղեկավաև, գործարար և կառավարիչ) այդ պաշտոնում փոխարինել է հրաժարական տված Հովիկ Աբրահամյանին, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը:

Անմիջապես նշանակումից հետո Կարապետյանը խոստովանեց, որ երկրում տնտեսական իրավիճակը բարդ է, և հայտարարեց, որ մտադիր է լրջորեն պայքարել «ստվերի» դեմ: Նա իր առաջնահերթություններն է անվանում տնտեսական աճի ապահովումը, սոցիալական ոլորտում և առողջապահական համակարգում խնդիրների լուծումը, կոռուպցիայի դեմ պայքարը և հույս ունի հասարակության կողմից աջակցություն ստանալ:

«ԱՌԿԱ» գործակալությունը որոշել է հիշեցնել իր ընթերցողներին 14-րդ վարչապետի ամենակարևոր խոստումները և փորձել ամփոփել նրա աշխատանքի 100 օրը:

Վարչապետի հայտարարությունների որոշ կարևոր նախագծերը

արդար, հավասար և մրցակցային տնտեսական դաշտի ստեղծումը;
հարկային օրենսդրության բարեփոխումը;
արտագաղթի դեմ պայքարը;
գործազրության դեմ պայքարը;
հասարակության և բիզնեսի հետ հետադարձ կապի ապահովումը;
կոռուպցիայի դեմ պայքարը;
Հայաստանի, Սփյուռքի և Ացախի եռամիությունը;
Հայաստանի ներկայացումը որպես զբոսաշրջային երկիր;
նախադպրոցական, դպրոցական և բուհական կրթության համակարգերի փոփոխությունները:

Առաջին ձեռքբերումները

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսա-մաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը կարծում է, որ առաջին 100 օրում վարչապետը կարողացել է իրականացնել աշխատակազմի վերակազմակերպում, որը դարձել է ավելի շարժուն, և կարողացել է բարելավել կառավարության օպերատիվ արձագանքը խնդիրներին:

«Չեմ կարող չնշել գազի գների նշանակալի նվազումը, ինչին մասնակից է վարչապետը, և ջերմոցային տնտեսությունների ու վերամշակող արդյունաբերության համար ներդրդումը, որն արտահանման մեծ ներուժ ունի», - ասաց Թավադյանը:

Վարչապետի ձեռքբերումների շարքում նա նշեց դրամավարկային քաղաքականության շտկումը` ուղղված տնտեսական աճին, ֆիսկալ, կարգավորիչ և խթանող գործոնների դերի ուժեղացմանը:

«Մենք տեսնում ենք, որ որոշակի աշխատանք է տարվում կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու ուղղությամբ, ինչը ևս լրացուցիչ պայմաններ է ստեղծում երկրի մրցունակության բարձրացման համար: Կարծում եմ, որ որոշակի աշխատանք է տարվում նաև դրամավարկային և հարկային քաղաքականությունը համաձայնեցնելու ուղղությամբ, և արդյունքները շուտով տեսանելի կլինեն:

Առավելագույն արագություն հարյուր օրվա ընթացքում

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը ևս դրական է գնահատել վարչապետի 100 օրը` հայտարարելով, որ նա արել է հնարավոր առավելագույնը:

«Նրան հաջողվել է վստահության մթնոլորտ ստեղծել, նվազեցնել բենզինի, գազի, պարենի գները: Նա նաև սկսել է ուռճացված վարչական ապարատի կրճատումը», - ասել է Քոչարյանը:

Նրա խոսքով, վարչապետի հիմնական խնդիրը կադրերն են, քանի որ արդեն իսկ ակնհայտ է, որ կառավարության անդամները չեն հաղթահարում իրենց տրված տեմպը:

«Նա կսկսի փոխել նրանց, ով գործից գլուխ չի բերում, քանի որ այլ կերպ չի կարողանա իրականացնել իր իսկ առաջադրած խնդիրները: Եվ կառավարության վերջին նիստի ժամանակ Կարապետյանը պարզ հասկացրեց, որ պատրաստ է դա անել», - հայտարարել է քաղաքական տեխնոլոգը:

Հույսը որպես ռազմավարություն

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը խոստովանել է, որ վարչապետի նշանակումից հետո զգացել է դրական շարժ` կառավարության հանդեպ ժողովրդի վերաբերմունքի մեջ:

«Հասարակությունում հույս է ծագել, որ երկիրը դուրս կգա ծանր վիճակից: Կարևորը, որ Կարապետյանը ցանկություն ունի շարժվել ճիշտ ուղղությամբ: Մասնավորապես, խոսքը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծման մասին է, որի մասին հայտարարել է վարչապետը», - ասաց Բոստանջյանը:

Ըստ նրա, դա նոր մոտեցում է, որը երկրի երկարաժամկետ զարգացման հնարավորություններ է ստեղծում։

Մարդ, ով ուզում է ինչ–որ բան անել

Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը վստահ է, որ հետխորհրդային տարածքի` այսքան խնդիրների առկայության դեպքում ցանկացած երկրում հարյուր օրվա ընթացքում դժվար թե հնարավոր լինի ինչ–որ բան փոխել։

«Բացառությամբ նրա, ինչ հաջողվեց անել Կարապետյանին` փոխել հասարակության կողմից վարչապետի և կառավարության ընկալումը։ Չի կարելի ասել, թե Հայաստանում բոլորը երջանիկ են և միանգամայն դրական են գնահատում վարչապետի գործունեությունը, բայց այն, որ նա ընկալվում է որպես մեկը, ով ցանկանում է ինչ–որ բան անել և որակապես տարբերվում է նախորդներից, ակնհայտ է»,– ասաց Մինասյանը։

Հույսերն արդարացնող կառավարություն

Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը կարծում է նաև, որ Կարապետյանին հաջողվել է շատ բան անել, թեև եզրակացություններ անելը դեռ վաղ է։
«Կարեն Կարապետյանի կառավարությունը ստեղծվել է որպես «հույսի կառավարություն»։ Աստիճանաբար այն վերածվում է «հույսերն արդարացնող» կառավարության։ Ես տեսնում եմ այդ ընթացքը»,– ասաց Աշոտյանը։

Դժվարը սկիզբն է

Որպես իրազեկ մարդիկ` փորձագետները հասկանում են, որ ներքին բազմաթիվ խնդիրներ ունեցող երկրում 100 օրն աննշան ժամկետ է` զգալու համար փոփոխությունների արդյունքները, և կառավարությանը գոնե կես տարի են տալիս։

Այնուամենայնիվ, նրանք խորհուրդ են տալիս կենտրոնանալ, մասնավորապես, դրամային և հարկաբյուջետային քաղաքականության համաձայնեցման հարցերի վրա, հիշեցնելով, որ «թանկ փողերի» քաղաքականությունը միշտ չէ, որ օգտակար է գների կայունության և տնտեսության աճի համար։

Այսպես, պրոֆեսոր Թավադյանի գնահատականներով, կառավարության հիմնական ջանքերը պետք է ուղղվեն արտահանման աճին, որովհետև փոքր տնտեսությամբ երկրում դժվար է աճ ապահովել այն պատճառով, որ ներքին սպառման պահուստները շատ փոքր են։ Փորձագետին չի բավարարում ՀՆԱ–ում արտահանման ներկայիս 15–տոկոսանոց ցուցանիշը։ Նրա գնահատականով, այն պետք է լիներ առնվազն կրկնակի ավելի։ Իսկ 7–տոկոսանոց տնտեսական աճ ապահովելու համար, որն էապես կանդրադառնա բնակչության բարեկեցության վրա, ինչպես կարծում է Թավադյանը, պետք է ուրվագծել «ճանապարհային քարտեզ» հստակ խնդիրներով և դրանց լուծման ուղիներով։

Մի գդալ կուպր վարչապետի գործունեության մեջ

Միաժամանակ, քաղաքագետների կարծիքով, հասարակությունը շատ մեծ փոփոխություններ չի սպասում այս կամ այն քաղաքական և պետական գործչից։ Նրանց կարծիքով, դա հետագայում կարող է նրանց գործունեության համար լուրջ խնդիրներ առաջացնել։ Հասարակությունը սպասում է շատ արագ փոփոխությունների, որոնք սկզբունքորեն հնարավոր չեն։

Այսպիսի փոփոխությունների թվում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշեց «որոշակի բեկումը դեպի չափազանց երևացոց փիար–ակցիաներ», և հույս հայտնեց, որ հետագայում դրանից հնարավոր կլինի խուսափել։

Հայ հասարակության չափազանց ոգևորության վտանգ է նկատել նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը, ով մաղթել է կառավարությանը թույլ չտալ նախորդների սխալները։

«Այն ժամանակ մենք լսել ենք պաթետիկ և հուսադրող հավաստիացումներ, իսկ երկու ամիս անց դարձել ենք հիասթափեցնող գործողությունների վկաներ։ Մասնավորապես, այժմ կրճատվում է վարչական ապարատը, ազատվում են մարդիկ, իսկ այլընտրանքային աշխատատեղեր չեն ստեղծվում»,– ասաց Արշակյանը։

Ըստ նրա, Կարապետյանը կոչ է անում կրճատել ծախսերը, բայց չի առաջարկել նվազեցնել պետպաշտոնյաների, օրինակ, նախարարների և իր աշխատավարձերի կրճատում։

Ամեն ինչ դեռ նոր է սկսվում

Նոյեմբերին ՀՀԿ նիստում Հայաստանի նախագահ և կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 2017 թվականի գարնանն իր կուսակցության հաղթանակի դեպքում Կարեն Կարապետյանը կպահպանի կառավարության ղեկավարի պաշտոնը։

Միաժամանակ, խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հենց Կարեն Կարապետյանն է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն։ Հիշեցնենք, որ Կարապետյանն անդամակցեց կուսակցությանը վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո։

10 տարի անց

«Անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ Հայաստան»,– այսպես է բնութագրել Կարապետյանը մեր երկրի ապագան 10-20 տարի անց։

«ԱՌԿԱ» գործակալությունը կտեղեկացնի ընթերցողներին, թե ինչպես է վարչապետն իրագործելու իր խոստումները։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը