430.32
5.73
396.02
+1
Եղանակը Երևանում
Հայ

Դարը որպես մեկ ակնթարթ և Թուրքիայի սինդրոմը. հայացք Սևրի պայմանագրին Հայաստանից

21:47
10 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պատմության մեջ օգոստոսի 10-ը համարվում է նշանակալի ամսաթիվ, չնայած այդ օրը որևէ տոն չի նշում և ավանդական տոնակատարություններ չեն անցկացվում:

Այդ օրը ուղիղ 100 տարի առաջ ստորագրվել է Սևրի պայմանագիրը, և կարող էր վերնականապես իրականացություն դառնալ արդարության վերականագնման և պատմական հողերի վերադարձի մասին հայ ժողովրդի երազանքը: Այնուամենայնիվ, պատմությունը այլ ընթացք ստացավ: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պարզում է, թե ինչպիսին կլիներ աշխարհաքաղաքական դրությունը փաստաթղթի իրագործման դեպքում և Թուրքիայի մոտ Սևրի սինդրոմի պատճառները:

Պայմանագրի էությունը

Իրադարձությունների ավելի հստակ պատկերը ստանալու համար գործակալության թղթակիցը դիմել է Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին
և Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանին:

Загружается новость ... "Лево"

1920 թ.-ի ապրիլին որոշում է կայացվում Հայկական հարցը լուծել Հայաստանի երկու մասերի միավորմամբ, այսինքն Հայաստանի Հանրապետությունը, որն ուներ 70 հազ. քառ. կմ մակերես, միավորել 90 հազ. քառ. կմ կազմող Արևմտյան Հայաստանի հետ, որն իր մեջ ներառում էր 4 վիլայեթ՝ Տրապիզոն, Էրզրում, Բիթլիս և Վան: Ամբողջ տարածքը կազմում էր 160 հազար քառ. կմ:

«1920 թ.-ի օգոստոսի 10-ին ստորագրվում է Սևրի պայմանագիրը, և սույն պայմանագրի 88-93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին: Թուրքիան ճանաչում էր Հայաստանի և վերջինիս չորս վիլայեթների միացումը, իսկ նախագահ Վիլսոնը պետք է որոշեր հայ-թուրքական սահմանը՝ հաշվի առնելով վիլայեթների փախանցումը, ինչն էլ անում է 1920 թվականի նոյեմբերի 22-ին», - ասաց Մելքոնյանը:

Արգելքներ պայմանագրի իրականացման մեջ

«Սակայն,արդեն աշնանը, ռազմաքաղաքական իրավիճակը փոխվեց, քանի որ Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ավարտից գրեթե հետո Խորհրդային իշխանությունն ամրապնդեց իր դիրքերը: 11-րդ Կարմիր բանակը գրավեց Ադրբեջանը 1920թ.-ի ապրիլի վերջին և սկսվեց մերձեցումը քեմալական Թուրքիայի հետ, քանի որ գոյություն ուներ ընդհանուր թշնամին ՝ Անտանտան», - ասաց նա:

Արդյունքում, 1920-ի սեպտեմբերին թուրքական զորքերը պատերազմ սկսեցին Հայաստանի դեմ և գրավեցին ոչ միայն Կարսի շրջանը, այլև Արևելյան Հայաստանի մի մասը:

«Նոյեմբերի 18-ին զինադադար կնքվեց, իսկ դեկտեմբերի 2-ին ՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո, Հայաստանի ղեկավարությունը ստիպված եղավ, փաստորեն, հրաժարվել Սևրի պայմանագրից: Սակայն այն մինչ օրս ունի իրավաբանական ուժ և հանդիսանում է հիմնային փաստաթուղթ հայկական պատմական տարածքների վերադարձի համար»,- նշեց փորձագետը:

Միևնույն ժամանակ, Մելքոնյանը հայտնեց, որ որոշ քաղաքական գործիչներ, պատմաբաններ և փաստաբաններ կարծում են, որ համաձայնագիրը չունի որևէ իրավաբանական ուժ, քանի որ այն չի վավերացվել:

«Դա նշանակություն չունի, քանի որ 89-րդ հոդվածի համաձայն, այն բանից հետո, երբ Վիլսոնը որոշում կայացրեց հայ-թուրքական սահմանի վերաբերյալ, այդ փաստաթուղթը ուժի մեջ կմտներ անմիջապես ՝ առանց վավերացման», - ասաց նա ՝ նշելով, որ Հայաստանի ԳԱԱ-ում գրքեր են հրատարակվել, որոնցում ապացուցված է, որ այդ փաստաթղթերը իրավաբանական ուժ ունեն և նկարագրվում է, թե ինչպես կարելի է օրինականորեն հասնել հողերի վերադարձին:

Թուրքիայի «Սևրի սինդրոմը»

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում անդրադարձել է թուրքական «Սևրի սինդրոմին»: 

«Թուրքիայում պայմանագրի ստորագրումից հետո տասնամյակներ շարունակ գոյություն ունի այնպիսի երևույթ, ինչպիսին է Սևրի սինդրոմը, այսինքն ՝ Թուրքիայի իշխող դասակարգը միշտ վախենում է, որ Սևրը կկրկնվի: Եթե այդ պայմանագիրը վերաբերում էր Օսմանյան կայսրության վերացմանը և ազգային պետությունների ստեղծմանը, ապա նույնը կարող է պատահել Թուրքիայի հետ, որտեղ ապրում եժն նաև ժողովուրդներ, որոնք հետապնդվում են ազգային պատկանելիության հատկանիշներով», - ասաց Սաֆրաստյանը:

Загружается новость ... "Право"

Թուրքագետը նշեց,  որ Սևրի սինդրոմը ակտուալ երևույթ է թուրքական հանրության հասարակական դիսկուրսում, իսկ վերջին տարիներին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգտագործում է այդ պայմանագիրը տարածաշրջանում ագրեսիվ քաղաքականության արդարացման համատեքստում: 

«Նա հայտարարում է, որ պետք է հարձակողական քաղաքականություն վարել, որպեսզի Սևրի պայմանագիր չկրկնվի: Այսինքն, եթե Թուրքիան հապաղի, ապա երկրորդ Սևրը կկատարվի»,- ասաց նա:

Պայմանագրի ազդեցությունը 100 տարի անց

«Այն փաստը, որ այս պայմանագիրը կյանքի չկոչվեց, մեր երկրում ընկալվում է որպես հերթական անարդարություն, որ պատահեց մեր ժողովրդի հետ: Մյուս կողմից, այդ պայմանագիրը դեռևս նշանակություն ունի, չնայած այն չի վավերացվել որպես մեր պատմության կարևոր պատմական փաստ, որովհետև, փաստացիորեն, Սևրի պայմանագիրը ճանաչեց հայ ժողովրդի իրավունքը' վերստեղծելու իր պետականությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում», - հայտարարեց Սաֆրաստյանը ՝ նշելով, որ մեկ դար անց այդ պայմանագրից ստացվող զգացումը երկակի է:

Թուրքագետը նշեց, որ իր համար այդ փաստաթուղթը ավելի շատ պատմնական փաստ է, որը պետք է օգտագործել որպես լայնածավալ ռազմավականա նպատակ հայ ժողովրդի համար: 

«Այս տեսակետից Սևրի պայմանագիրը շատ-շատ կարևոր երևույթ է, քանի որ այն ճանաչեց պետականությունը վերստեղծելու մեր ժողովրդի իրավունքը: Ինձ համար այն կարևոր է այս իմաստով և ոչ թե միջազգային պայմանագրի իմաստով՝ որպես մի փաստաթուղթ, որը գտնվում է գործնական դիվանագիտության տեսադաշտում: Ոչ, դրա մասին խոսելը դեռ վաղ է», - ասաց Սաֆրաստյանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը