«Բլիցկրիգ» Սիրիայի համար թուրքական ձևով, և դրա հետևանքներն Արցախի համար
23.01.2018,
20:45
Թուրքիայի Գլխավոր շտաբը հունվարի 20–ին հայտարարել է Սիրիայի տարածքում «Ձիթենու ճյուղ» օպերացիա սկսելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի Գլխավոր շտաբը հունվարի 20–ին հայտարարել է Սիրիայի տարածքում «Ձիթենու ճյուղ» օպերացիա սկսելու մասին։ Թուրքական իշխանությունների խոսքով, օպերացիան ուղղված է ահաբեկիչների զինված ուժերի ոչնչացմանը։
Այն մասին, որ Թուրքիան ծրագրում է ռազմական նոր օպերացիա սկսել Սիրիայի տարածքում, թուրքական իշխանությունները վաղուց էին խոսում։ Կենդանի ուժի և տեխնիկայի ակտիվ կենտրոնացումը սահմանում միայն մեկ հարց առաջացրեց` իսկ երբ կսկսվի օպերացիան։
Թուրքիան «շախմատային մեծ տախտակի վրա»
Նման հավակնոտ ծրագրերի իրագործման համար նույնիսկ Թուրքիայի պես պետությունն է ստիպված հաշվի առնել մյուս գերտերությունների շահերը։ Այդ իսկ պատճառով ռազմական օպերացիայից առաջ անցկացվել է վճռական հարվածի դիվանագիտական նախապատրաստում։
Ինչպես նշեց Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, Թուրքիան հասկանում էր, որ առանց Ռուսաստանի և ԱՄՆ–ի համաձայնության նրան դժվար կլինի հասնել դրված նպատակին, այդ իսկ պատճառով նա փորձել նախապես ունենալ նրանց լռության առկայությունը։
«Ռուսաստանի հետ բանակցություններն անցել են մոտ մեկ շաբաթ առաջ։ Դրանց մասնակցել է Թուրքիայի Գլխավոր շտաբի պետը։ Ամենայն հավանականությամբ, հաջողվել է վստահեցնել Ռուսաստանին, որ այդ օպերացիան սահմանափակ է և ուղղված է լինելու քրդական զինված խմբավորումների դեմ։ հայտնի է, որ ռուսաստանցի ներկայացուցիչները նախապես դուրս են բերվել Աֆրինից, և, հավանաբար, Ռուսաստանը համոզել է Սիրիային պատասխան քայլեր չկիրառել թուրքական ագրեսիայի դեմ»,– ասաց Սաֆրաստյանը։
Ըստ նրա, ԱՄՆ–ն, որը փորձում էր օգտագործել քրդերին իր նպատակներին հասնելու համար, դավաճանել է իրենց։
«Պաշտոնական հայտարարությունների էությունն այն է, որ Թուրքիան կարևոր է ԱՄՆ–ի համար որպես ռազմավարական դաշնակից, և հանուն քրդերի այդ հարաբերությունները ռիսկի չեն ենթարկվի»,– ասաց Սաֆրաստյանը։
Առաջին արդյունքներն ու հետագա ծրագրերը
Թուրքական բանակն առաջին իսկ օրը ցուցադրեց իր ողջ վճռականությունը դրված խնդիրը լուծելու հարցում, և արդեն հունվարի 21–ին Աֆրինը գրավվեց։ Հաջորդը թիրախը ռազմավարական տեսանկյունից մյուս քաղաքներից մեկն է` Մեջլիբը։
Միաժամանակ Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիայի գլխավոր խնդիրը մի փոքր այլ է։
«Հիմնական խնդրի մասին հայտարարվել էր մի քանի տարի առաջ. թուրք–սիրիական սահմանի ողջ երկայնքով ստեղծել 30 կմ խորությամբ անվտանգության գոտի։ Թուրքիան քայլ առ քայլ գնում է դեպի նպատակի իրականացում։ Այս ամենն արվում է քրդական ուժերին հարվածելու համար», – կարծում է Սաֆրաստյանը։
Քաղաքագետը նաև նշում է, որ հնարավոր է`Թուրքիան չի հաշվարկել, թե որքան հեռուն գնացող կարող են լինել ագրեսիայի քաղաքական հետևանքները` դրանով վտանգելով Սիրիայի շուրջ ընթացող բանակցային գործընթացը։ Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով ազգային երկխոսության կոնգրեսը, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ, պետք է տեղի ունենա հունվարի 29–30–ը Սոչիում։
«Սիրիայում անկայունության նոր փուլ է սկսվում, և կարծում եմ, որ ռազմական գործողությունները կշարունակվեն», – ասաց նա։
Կհասնի արդյո՞ք հարվածի ալիքը մինչև Ղարաբաղ
Թուրքիայի այսպիսի կտրուկ քայլերը կազդեն ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլ նաև հարևան պետությունների վրա: Սրանից ելնելով` Հայաստանի համար շատ կարևոր է հասկանալ, թե այս համատեքստում ինչպես կզարգանան իրադարձությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ:
Սաֆրաստյանի կարծիքով, անշնորհակալ գործ է՝ Սիրիայում իրավիճակի սրացման այս փուլում փորձել ինչ-որ կապ գտնել Լեռնային Ղարաբաղի հարցի հետ:
«Սակայն եթե ընդհանուր առմամբ դիտարկել թուրքական ագրեսիան, որը լուրջ հարված է հասցրել Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա իմ կարծիքով, Սիրիայում նման լուրջ լարվածության օջաղի պահպանումը ապակայունացնում է իրավիճակն ամբողջ Մերձավոր Արևելքում, և կազդի Հարավային Կովկասի համառազմավարական իրավիճակի վրա», - նշեց քաղաքագետը:
Նա նշեց նաև, որ մեծ կարևորություն Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա կունենա այն իրավիճակը, որում կհայտնվի Թուրքիան:
«Թուրքիան հիմա խրվել է Սիրիայի հարցի մեջ, և, կարծում եմ, իրական չէ սպասել, որ նա ինչ-որ ակտիվություն կցուցաբերի Ադրբեջանին Հայաստանի դեմ հրահրելու տեսանկյունից։ Սակայն եթե Թուրքիաի ձեռքերն արձակված լինեն, ապա բավականին իրատեսական է ակնկալել, որ նա հրահրի Ադրբեջանին Արցախի ու Հայաստանի դեմ հերթական լայնածավալ ագրեսիայի», - ասաց նա։ -0-

Загружается новость ...
"Право"