412.85
5.16
388.49
+4
Եղանակը Երևանում
Հայ

Առաջիկա 20 տարում ավանդական և էլեկտրոնային ԶԼՄ-ները սոցիալական ցանցերի հետ միավորման ուղին կբռնեն

11:36
25 Նոյեմբերի 2011

Ավանդական և էլեկտրոնային ԶԼՄ-ների աշխատանքի առանձնահատկությունն առաջիկա տարիներին լուրջ վերափոխման կենթարկվի և կգնա սոցիալական ցանցերի հետ միավորման ճանապարհով, քանի որ արդեն այսօր տեղեկատվության ստեղծումն ու տարածումը դադարել է լինել միայն ԶԼՄ-ների առավելությունը:

Ինչպես կարծում է ArmRADIO ռադիոկայանի տնօրեն, Հայաստանի PR մասնագետների ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանը, ով մասնակցել է Աստանայում կայացում Եվրոպական և ասիական մեդիաների վեցերորդ ֆորումին (ԵԱՄՖ), Հայաստանը չի կարող շրջանցել այդ գործընթացը: Նրա կանխատեսումների համաձայն՝ կգոյատևեն միայն այն ԶԼՄ-ները, որոնք արդեն այսօր հասկանում են դա և սոցիալական ցանցերի դեմ անիմաստ պայքարի փոխարեն փորձում են համագործակցել նրանց հետ:

Եվրոպական և ասիական մեդիաների վեցերորդ ֆորումը (ԵԱՄՖ), որի անփոփոխ կազմակերպիչը «ՌԻԱ Նովոստի» մեդիահոլդինգն է, անցկացվեց նոյեմբերի 20-22-ը Աստանայում (Ղազախստան)՝ «Անկախության 20 տարիները՝ ԶԼՄ-ներն ու հանրությունը» կարգախոսով:

Ֆորումին մասնակցել են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ավելի քան 250 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ղեկավարներ և հետխորհրդային տարածքի մեդիաարդյունաբերության ականավոր թոփ մենեջերներ, բլոգերներ, փորձագետներ, վերլուծաբաններ:

Էլեկտրոնային ԶԼՄ-ների պետական կառավարումը

Այսօր մենք սոցիալական ցանցերի բումի ականատեսն ենք, սակայն ինչպես կարծում է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի Գործնական լրագրության ամբիոնի վարիչ, «Իրավունք» թերթի Խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը, պետությունը պարտավոր է կարգավորել տարբեր սոցիալական ցանցերի գործունեությունը:

Նրա կարծիքով՝ այսօր ինտերնետի, մասնավորապես սոցիալական ցանցերի պետական կառավարումը Հայաստանումը չի իրականացվում պատշաճ մակարդակով, և այդ ոլորտը գտնվում է ամենաթողության պայմաններում:

Ինչպես նշել է Բաբուխանյանը, արաբական աշխարհում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ սոցիալական ցանցերը կարող են լուրջ զենք դառնալ պետության դեմ, «իսկ եթե կա զենք, ապա հարկավոր է այդ զենքից պաշտպանվելու համակարգ ստեղծել»: 

Հայաստանի PR մասնագետների ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանն իր հերթին նշում է, որ պետական կառավարումը չպետք է վերաբերի միայն առանձին ԶԼՄ-ներին, և եթե այսօր պետությունը կարգավորում է տպագիր ԶԼՄ-ների և հեռուստաընկերությունների գործունեությունը, ապա դա պետք է տարածվի նաև էլեկտրոնային ԶԼՄ-ների վրա:

 «Մեզ մոտ ամեն ինչ այնքան էլ վատ չէ»

Ինչպես նշեցին ԵԱՄՖ-ի հայ մասնակիցները, Հայաստանը ԶԼՄ-ների աշխատանքի կանոնակարգման ազատականության մակարդակով անհամեմատ բարձր դիրքեր է զբաղեցնում, քան հետխորհրդային տարածքի բազմաթիվ երկրներ:

Այսպես, Արման Սաղաթելյանի կարծիքով՝ հայկական մեդիադաշտը և օրենսդիր, և պետկառավարման ու Ինտերնետ-օգտատերերի ակտիվության տեսանկյունից անհամեմատ ավելի առաջատար դիրքերում է, քան նախկին Միության շատ երկրներ

Փորձագետի խոսքերով՝ Հայաստանը ԶԼՄ-ների զարգացման առավել ճիշտ ուղին է ընտրել, և չնայած նախկին ԽՍՀՄ-ի բոլոր երկրները 20 տարի առաջ իրենց ճանապարհը սկսել են միևնույն մեկնարկային կետից, ամեն դեպքում այդ երկրներում մեդիա-դաշտը տարբեր կերպ է զարգացել:

Սաղաթելյանի խոսքով՝ այսօր կան երկրներ, որտեղ փակ են ամբողջ Ինտերնետ-հարթակներ, օրինակ, «Կենդանի ամսագիրը», իսկ թվային մեդիան ենթարկվում է խստագույն պետական կառավարման, ինչը չկա Հայաստանում:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին նշեց, որ այս կամ այն ոլորտում Հայաստանի ձեռքբերումների ճիշտ գնահատման համար անհրաժեշտ է ճիշտ համեմատություններ կատարել:

«Որոշ հանգամանքներից ելնելով՝ մենք սիրում ենք մեր երկիրը համեմատել Հոլանդիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի կամ Շվեյցարիայի հետ, հաճախ մոռանալով, որ Հայաստանը դուրս է եկել Խորհրդային Միությունից, և երկիրը պետք է գնահատել հենց այդ համատեքստում: Երբ մենք համեմատում ենք Հայաստանը ԽՍՀՄ-ից դուրս եկած այլ երկրների հետ, ապա, միանշանակ, նկատում ենք, որ ամեն ինչ մեզ մոտ այնքան էլ վատ չէ»,- ասաց Իսկանդարյանը:

Հաջորդ ԵԱՄՖ-ն

Եվրոպական և ասիական մեդիայի հաջորդ  ֆորումի /ԵԱՄՖ/ անցկացման վայրը կորոշվի «Հարյուր կողմ» ինտերնետ պորտալում անցկացվելիք քվեարկության միջոցով:

«Հարյուր կողմը» ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ընդհանուր նախագիծն է, որը ստեղծվել է «ՌԻԱ Նովոստիի» կողմից: Ռեսուրսը հավաքում է հետխորհրդային տարածքի երկրների առաջատար ԶԼՄ-ների, այդ թվում նաև «ՌԻԱ Նովոստիի» Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Մոլդովայի  գործընկերների նորություններն ու հեղինակային նյութերը:

ԵԱՄՖ-ն առաջին անգամ անցկացվել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության կողմից 2006 թ.-ին: Միջոցառման նպատակն է համախմբել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների լրագրողական միությունները: Այսօր ԵԱՄՖ-ն բացառիկ հարթակ է, որը միակն է հետխորհրդային տարածքում: Այն թույլ է տալիս ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին քննարկել և կանխատեսել մեդիաոլորտի զարգացման գործընթացները, ինչպես նաև փորձ փոխանակել: --0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը