Առավոտյան Երևան. ավազակներ, հետապնդում, հատուկ օպերացիա - ԱՄՓՈՓՈՒՄ

23.09.2011, 14:28
Առավոտյան Երևան. ավազակներ, հետապնդում, հատուկ օպերացիա - ԱՄՓՈՓՈՒՄ
Առավոտյան Երևան. ավազակներ, հետապնդում, հատուկ օպերացիա - ԱՄՓՈՓՈՒՄ

Հայկական լրատվական գործակալությունների ժապավեններն ուրբաթ առավոտից լի են արկածային դետեկտիվների բոլոր կանոններով զարգացող իրադարձությունների մասին տեղեկություններով:

Ձերբակալում

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը, Երևանի հյուսիսում Ոստիկանությունը ձերբակալել է ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող մի խումբ անձանց:

Ականատեսները խոսում են մի քանի կասկածյալների ձերբակալման մասին: Կան նաև տեղեկություններ տուժածների մասին: Դեպքի վայրում արված  տեսակադրերում երևում է կասկածյալներից մեկի մարմինը: Չհաստատված տվյալներով` հետապնդվածներից ևս մեկը, թաքնվելու փորձ անելով, ընկել է ժայռից և զոհվել: Որոշ տեղեկություններով` զոհվածը նախկինում մի քանի անգամ ծանր հանցագործությունների համար դատապարտված է եղել և ազատազրկման վայրից դուրս է եկել 2010 թվականին:

Արդյո՞ք վազակախումբը վնասազերծված է

Հատուկ օպերացիայի անցկացումից անմիջապես հետո քաղաքում լուրեր տարածվեցին, որ վնասազարծված խումբն այն նույն ավազակախումբն է, որը հարձակումներ է իրականացրել պաշտոնյաների տների վրա: Երևանում գործող  համախմբված ավազակախմբի գործունեության մասին առաջին անգամ խոսել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով հրահանգել է միավորել նման ձեռագրով բոլոր հարձակումների քննությունը մեկ վարույթում:

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չի բացառել, որ ավազակախմբում կարող են ընդգրկված լինել լավ պատրաստված մարդիկ, այդ թվում` իրավապահ մարմինների համակարգից:   

Այսօր նաև տեղեկություններ են հայտնվել Ոստիկանության անցկացրած խուզարկությունների մասին, որոնց ժամանակ զենք ու դիմակներ են հայտնաբերվել:

Մանրամասն տեղեկությունը կլինի ավելի ուշ

Ոստիկանության աղբյուրների տեղեկությունների համաձայն` հնարավոր են նոր ձեևրբակալություններ: Հանցավոր խմբի վնասազերծման օպերացիան շարունակվում է: Ոստիկանությունը խոստանում է ավելի մանրամասն տեղեկություն հաղորդել ավելի ուշ: Կատարվածի կապակցությամբ առավոտից արգելափակված էր Երևանի հյուսիսը կենտրոնական հատվածի հետ միացնող Մյասնիկյան պողոտայի տրանսպորտի երթևեկը, աշխատում էին կինոլոգները: Ոստիկանությունը զննում էր հարակից բլուրները: -0-