Հայ մասնագետները չեն կասկածում հայ ֆուտբոլիստների կողմից Անդորրայի նկատմամբ հաղթանակին և սլովակների դեմ լավ խաղին

02.09.2011, 14:34
Հայ մասնագետները չեն կասկածում հայ ֆուտբոլիստների կողմից Անդորրայի նկատմամբ հաղթանակին և սլովակների դեմ լավ խաղին
Հայ մասնագետները չեն կասկածում հայ ֆուտբոլիստների կողմից Անդորրայի նկատմամբ հաղթանակին և սլովակների դեմ լավ խաղին

Հայտնի հայ ֆուտբոլային մասնագետները վստահ են Անդորրայի նկատմամբ Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակին և սլովակների դեմ լավ խաղին:

Հայ ֆուտբոլիստները սեպտեմբերի 2-ին ուժերը կչափեն Անդորրայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 6-ին՝ սլովակների հետ: Երկու հանդիպումներն էլ արտագնա են մեր հավաքականի համար:

«Կարծում եմ, որ անդորրացիների հետ առաջիկա խաղի ժամանակ մեր թիմի համար մոտ ամեն ինչ լավ կլինի, և մենք դրական արդյունքի կհասնենք»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Երևանի «Արարատի» կազմում ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, Ֆուտբոլի վետերանների միության նախագահ Սերգեյ Պողոսյանը: 

Նրա կարծիքով՝ լիտվացիների դեմ խաղում պարտությունն, ավելի շուտ, օգուտ տվեց հայկական թիմին (օգոստոսի 10-ին Հայաստանի հավաքականը արտագնա խաղում զիջեց լիտվացիներին 3:0 հաշվով – Նովոստի-Արմենիա):

«Հայկական թիմը շատ արժանի մարզիչ ունի, ով ճիշտ հետևություններ կանի և կկարողանա թիմը ճիշտ խաղի տրամադրել»,- նշեց Պողոսյանը: Նա ընդգծեց, որ լիովին համոզված է Հայաստանի հավաքականի հաղթանակին:

 - рис.1«Ինչ վերաբերում է սլովակների հետ խաղին, ապա պակաս կարևոր չէ այն, որ նրանք արդեն վախենում են մեր թիմից, այսինքն, իմ կարծիքով, եվրոպական շատ թիմերի մոտ արդեն կոտրվել է այն կարծրատիպը, համաձայն որի՝ հայկական հավաքականին կարելի է հեշտորեն հաղթել», - ասաց Պողոսյանը:

Նրա խոսքերով՝ հայ խաղացողները «գտել են» իրենց խաղը, տղաներն ինքնանվիրումով են խաղում, աճում է նրանց վարպետությունը:

«Այնպես որ կան բոլոր որակները, որպեսզի մեր թիմն արժանի կերպով հանդես գա», - ավելացրեց Պողոսյանը:

Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն իր հերթին կարծում է, որ Հայաստանը պետք է հաղթի Անդորրային:

«Սա խմբից դուրս գալու համար տեսական հնարավորությունը պահպանելու լավ հնարավորություն է», - ասաց Գիլոյանը:

 - рис.2Նրա կարծիքով՝ հայ ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը փոքր-ինչ վատ է նախորդ տարվա աշնան վիճակից, «սակայն մենք ունենք Անդորրային հաղթելու ներուժը»:

Նա նշեց, որ Լիտվայի հավաքականի հետ անցած հանդիպումը ոչ մի կերպ չի կարող ազդել Անդորրայի հավաքականի հետ հանդիպման վրա, քանի որ այդ հանդիպումն ամբողջովին փորձնական էր:

«Փորձում էին այն ֆուտբոլիստներին, ովքեր այս պահին հավաքականում հանդես չեն գալիս», - ասաց Գիլոյանը:

Անդրադառնալով սլովակների հետ խաղին՝ մեկնաբանը նշեց, որ այս խաղը շատ բարդ է լինելու:

«Շանսեր միշտ կան: Սլովակների հետ առաջին հանդիպման ժամանակ ո՞վ էր մտածում, որ մենք կհաղթենք», - ասաց նա:

2010 թ.-ի հոկտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 3:1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Սլովակիայի հավաքականի նկատմամբ:

Միաժամանակ Երևանի «Փյունիկ» ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը կարծում է, որ հայ ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են և պետք է հաղթեն Անդորրային:

 - рис.3Նրա կարծիքով՝ Լիտվայի հավաքականի հետ խաղում գրանցված անհաջողությունը չի ազդի Անդորրայի հետ հանդիպման վրա, «քանի որ խաղի մակարդակն ուրիշ է լինելու, ընկերական հանդիպման ժամանակ չկա այն մոտիվացիան, որն առկա է ընտրական փուլի հանդիպումներում»:

«Ինչ վերաբերում է սլովակների հետ հանդիպմանը, ապա եթե Անդորրայի հավաքականի հետ խաղում մեծ կորուստներ չգրանցվեն, այսինքն դեղին քարտերի պատճառով որակազրկումներ կամ վնասվածքներ չլինեն, ապա կարծում եմ, որ կարելի է ակնկալել, որ հայկական թիմը կհաղթի», - ավելացրեց Մանոյանը:

Հայ ֆուտբոլիստները 8 միավորով B խմբում զբաղեցնում են չորրորդ տեղը:

Սլովակիայի, Ռուսաստանի և Իռլանդիայի հավաքականները վաստակել են 13-ական միավոր: Մակեդոնացիները վաստակել են 4 միավոր, իսկ Անդորրայի հավաքականը որևէ միավոր չի վաստակել:-0-