Եվրոպան չցնցվեց հայկական «Boom»-ից

12.05.2011, 15:08
Եվրոպան չցնցվեց հայկական «Boom»-ից
Եվրոպան չցնցվեց հայկական «Boom»-ից

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի.  /Նովոստի-Արմենիա/. Եվրատեսիլում մասնակցության վեց տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանը չանցավ մրցույթի եզրափակիչ փուլ։ Եվրոպայի վրա տպավորություն չգործեց էմմի երգած Boom-Boom երգը։

Հանուն արդարության պետք է նշել, որ կիսաեզրափակիչն աչքի չընկավ հատուկ գունեղությամբ։ Հնչած 19 երգերից դժվար թե ինչ-որ մեկը եվրոպական հիթ դառնա։ Հայ ներկայացուցչի՝ բռնցքամարտի տարրերով շոուն, հենց Էմմիի խոսքով, «ոչնչի» մասին թեթև երգը պետք է դուր գային եվրոպացի հանդիսատեսին, սակայն... բախտ չվիճակվեց։
Սա հերթական անգամ ցույց  է տալիս, որ Եվրատեսիլում այս կամ այն երկրի հաղթանակի չափանիշները գաղտնիք են մնում։ Ամենամյա պրոմոշրջագայությունների, փիարի, առաջխաղացման, թանկարժեք տեսահոլովակների համար միլիոնավոր եվրոներ է ծախսվում։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը միշտ մեծ հույսեր է կապել սփյուռքի հետ, և միշտ նախապես լոբիստական ակտիվ աշխատանք է տարվել։ Հավանաբար, այս տարի ոչ բավարար ջանքեր գործադրվեցին։

Պետք չէ ողբերգականացնել...

Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության Խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հորդորեց չողբերգականացնել Եվրատեսիլում հայ երգչուհի Էմմիի անհաջողությունը։ «Պետք չէ դրանից մեծ ողբերգություն սարքել... Մենք բոլորս պետք է աջակցենք Էմմիին, քանի որ կյանքը շարունակվում է։ Նա պետք է շարունակի երգել, մասնակցել համերգների, այլ մրցույթների»,- ասաց Հարությունյանը։

Ընդհանուր առմամբ, ոչ ոք ոչինչ չի ողբերգականացրել։ Պարզապես հայ մասնակիցները մրցույթում ավանդաբար առաջին տասնյակում են եղել։ Եվրատեսիլում Հայաստանի հաջողություններով կարող են պարծենալ նույնիսկ «մեծ հնգյակի» երկրները, որոնք կես դարից ավելի են մասնակցում մրցույթին։ Եվ դժվար թե այդ երկրներից որևէ մեկում Եվրատեսիլին այդպիսի մեծ ուշադրություն է դարձվում, ինչպես Հայաստանում։

Բլոգերների աչքերով

Կիսաեզրափակչից անմիջապես հետո սոցիալական ցանցերը, ֆորումներն ու բլոգերն արձագանքեցին հայ մասնակցի անհաջողությանը։ Հատկանշական է այն, որ մարդկանց մեծամասնությունն այդքան էլ չի անհանգստանում, որ Էմմին եզրափակչի մասնակիցների թվում չի լինի։ Կարելի է ասել, ըստ մեծամասնության կարծիքի, նման ելքը կանխատեսելի էր։ Մեկնաբանությունները հիմնականում հումորային բնույթ են կրում։
 
«Երևի, բարեբախտություն էր, որ Հայաստանը չանցավ եզրափակիչ, և մեզ մնում է հանգիստ ապրել»,- գրում է հայտնի բլոգգեր Կոռնելին (  HYPERLINK "http://kornelij.livejournal.com/1141643.html"  http://kornelij.livejournal.com/1141643.html )։

Մեկ այլ բլոգգերի կարծիքով, (  HYPERLINK "http://taisha48.livejournal.com/165833.html" l "cutid1"  http://taisha48.livejournal.com/165833.html#cutid1 ), ավելորդ է խոսել Էմմիի ձայնային տվյալների կամ այն մասին, թե ներկայացված երգերից որն էր զիջում կամ չէր զիջում հայկական երգին։ Համարելով Եվրատեսիլը երրորդ կարգի մրցույթ՝ taisha-ն նշում է, որ Էմմիի անհաջողության պատճառն աղջկա դեպրեսիվ վիճակն է։ «Ուժեղ մարդիկ օգտագործում են այդ պահն առաջ շարժվելու համար։ Նման մարտահրավերը լուրջ խթան է առաջ գնալու և ապացուցելու համար, որ ինչ-որ բանի արժանի ես»,- գրում է բլոգերը։

Հարկ է հիշեցնել, որ փետրվարին Էմմին կորցրել է հորը՝ հայտնի քանդակագործ Դավիթ Բեջանյանին։ ԶԼՄ-ների տվյալներով, հիվանդ է նաև Էմմիի մայրը՝ պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը։

Ռուս բլոգեր Սերգեյ Պոպովին (  HYPERLINK "http://sp-off.livejournal.com/80628.html"  http://sp-off.livejournal.com/80628.html ) Էմմիի երգը դուր է եկել։ «Բռնցքամարտի ռինգին հարմարեցված շատ պարային մի երգ է ներկայացրել Հայաստանը։ Երգչուհի Էմմին ակնհայտ ցանկանում էր կրկնել Սիրուշոյի ոչ այդքան վաղ ունեցած հաջողությունը։ Բայց, ավաղ, «Boom-Boom» չկարողացավ հասնել 2008-ին 4-րդ տեղը զբաղեցրած «Qele-Qele»-ին»,- գրում է բլոգի հեղինակը։

Facebook-ի Եվրատեսիլի էջում հիմնականում հնչում են հիասթափություններ, թեև, մեծամասնությունը կարծում է, որ արդյունքը կանխատեսելի էր։ Էջի այցելուները պարտության հիմնական պատճառ են համարում սփյուռքի պասիվությունը, ինչն իր հերթին, անհաջող փիարի հետևանք է։ Մյուս մասն էլ կարծում է, որ անհաջող էր երգի ընտրությունը։ Ցանկացած դեպքում պետք չէ մոռանալ, որ դա ընդամենը մրցույթ էր։ -0-