Ռուսաստանը գնահատում է հայկական ներուժը
Հայաստանի Անկախության օրվա նախօրեին, որը տոնվում է սեպտեմբերի 21-ին, «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը խնդրել է ԱՊՀ գործերով ՌԴ Ֆեդերացիայի խորհրդի կոմիտեի նախագահ Վադիմ ԳՈւՍՏՈՎԻՆ գնահատել հայ-ռուսական հարաբերությունների վիճակը։ Ահա, մասնավորապես, ինչ ասաց նախագահը.
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը միշտ Հայաստանին համարել և համարում է իր ռազմավարական գործընկերը։ Բայցևայնպես, տնտեսական, ռազմա-արդյունաբերական և այլ համագործակցության մեջ շատ բաներ այսօր ոչ այնքան արագ և հաջող կերպով է լուծվում, ինչպես կուզենայիք։ Այստեղ որևէ բանի հասնելու համար, Երևանն ու Մոսկվան ստիպված են առավելագույն ճկունություն դրսևորել՝ մի իրավիճակում, որը բարենպաստ չես անվանի։
Մենք նորմալ գործնական հարաբերություններ ենք զարգացնում մեր անմիջական հարավային հարևանի՝ Ադրբեջանի հետ, մինչդեռ, Հայաստանի հետ ադրբեջանական սահմանն ականապատված է։ Հայաստանի և Ռուսաստանի միջև գտնվում է Վրաստանը, որը տրանսկովկասյան երկաթուղու վրա տրանսպորտային խցանում է ստեղծել։ Ծովային ճանապարհների կիրառման հետ կապված սխեմաները որոշակի հանգուցալուծում են տալիս, բայց տրանսպորտի մի տեսակից մյուսի վրա ապրանքի բազմակի տեղափոխման արդյունքում այն զգալիորեն թանկանում է, կորցնում մրցունակությունը։ Բոլոր այս գործոնները բացասաբար են ազդում հայկական տնտեսության վիճակի վրա։
Բայցևայնպես, իրավիճակն ամենևին էլ անհուսալի չէ։ Մենք դեռ պետք է, օրինակ, լուծում գտնենք «Մարս» պաշտպանական ձեռնարկության կապակցությամբ՝ խոշոր օբյեկտի, որը Հայաստանում տեղակայվել է դեռևս Խորհրդային Միության ժամանակներում։ Այնտեղ են ուղղորդվել հսկայական միջոցներ, բերվել բազմաթիվ բարձր տեխնոլոգիական սարքավորումներ։ «Մարսի» ներուժը հսկայական է, այն ուղղորդված էր ողջ Միության ՌԱՀ-ի (ռազմա-արդյունաբերական համակարգ) կարիքները հոգալուն։
Պետք էր մոնտաժումն ավարտին հասցնել, արտադրությունը սկսելու համար միջոցներ հայթհայթել, ապահովել պատվերների հզոր ներհոսք։
Հայաստանը Ռուսաստանի համար ոչ պակաս կարևոր է նաև որպես էներգետիկ կամուրջ։ Այնտեղ կարելի է ևս մեկ ատոմակայան կառուցել, լիակատար հզորությամբ գործարկել ռուսական գազի վրա աշխատող ՀԷԿ-ի հինգ բլոկերը։ Տեխնիկապես դրանք լուծելի խնդիրներ են։
Բայց ամենակարևորը տրանսպորտային խնդիրների լուծում գտնելն է, որովհետև այդ պարագայում կկենդանանա զբոսաշրջությունը, կտրուկ կնվազի հայկական գյուղատնտեսական ապրանքների գինը, որոնք Ռուսաստանում մեծ պահանջարկ ունեն։
Խիստ կարևոր են Ռուսաստանի և Հայաստանի գիտա-տեխնիկական կապերը։ Որոշոկիացվել են ավանդաբար բարձր հայկական ինտելեկտուալ ներուժի օգտագործման միջոցներն ու ուղղությունները։ Դրվել է համատեղ ռուս-հայկական գիտական գործունեության ֆինանսավորման մեծացման, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետազոտություններում երիտասարդ հայ գիտնականներին ներգրավելու, Հայաստանի տարածքում ՌԳԱ մասնաճյուղերի և համատեղ ակադեմիական հաստատությունների կազմակերպման մասին հարցը։
Ռուսաստանում կա հզոր հայկական համայնք։ Ֆեդերացիայի խորհրդի ղեկավարությամբ անցնող ռուս-հայակական տնտեսական համաժողովը մենք պատահաբար չէր, որ անցկացրինք Սամարայում, որտեղ բնակվում են 150 հազար հայ։ Որպես կանոն, նրանք կիրթ, նպատակային, ակտիվ մարդիկ են։ Աշխատելով Ռուսաստանի տարածքում՝ նրանք զգալիորեն լրացնում են Հայաստանի բյուջեն՝ ամեն տարի այնտեղ իրենց հարազատներին ուղարկելով շուրջ մեկ միլիարդ դոլար։
Իմ կարծիքով, գալիք հնգամյակը զգալիորեն կորոշակիացնի ԱՊՀ երկրների զարգացման ռազմավարությունը, հատկապես այն երկրների, որոնք զգալի հումքային պաշարներ ունեն։ Հայաստանը, ցավոք, նման պաշարներ չունի։ Բայց չէ՞ որ բելառուսներն էլ չունեն, բայց գտել են իրենցը, ծավալել են մեքենաշինությունը։ Եվ դրա հիմքի վրա, վստահ եմ, կզարգացնեն նաև գյուղատնտեսությունը։
Հայաստանը շատ բան է կորցրել այն պատճառով, որ իր բարձր տեխնոլոգիաները 15 տարի պահանջված չեն եղել։ Իրավիճակը խիստ բարդ էր։ Բայց հիմա, երբ Ռուսաստանը, հիմնական պատվիրատուն և սպառողը, ինքն է սկսում դուրս գալ անդունդից, հայկական ներուժը նորից պահանջված է դառնում, ինչպես և այլ երկրների ներուժը։ Այս մասին արժե հիշել ոչ միայն տոներին։–0—

