Ինչպե՞ս խնայել գումարն ու խնայողություններ ապահովել. խորհուրդներ բանկիրներից

31.10.2015, 18:05
Աշխարհում հոկտեմբերի 31–ին նշվում է Խնայողությունների կամ խնայողության միջազգային օրը։ Սակայն ոչ բոլորը գիտեն այս ավանդույթի ծագման ակունքների մասին։
Ինչպե՞ս խնայել գումարն ու խնայողություններ ապահովել. խորհուրդներ բանկիրներից
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհում հոկտեմբերի 31–ին նշվում է Խնայողությունների կամ խնայողության միջազգային օրը։ Սակայն ոչ բոլորը գիտեն այս ավանդույթի ծագման ակունքների մասին։

Ամեն ինչ սկսվել է 1924 թ.–ի հոկտեմբերին, երբ 29 երկրների խնայողական դրամարկղերի ներկայացուցիչները հավաքվեցին Միլանում` Միջազգային առաջին մասնագիտական կոնգրեսին մասնակցելու համար (World Society of Savings Banks)։ Կոնգրեսի վերջին օրը` հոկտեմբերի 31–ին, իտալացի պրոֆեսոր Ռավիզան (Ravizza) առաջարկեց «բոլոր երկրների խնայողական բանկային ինստիտուտների առաջին ժողովի պատվին» ամեն տարի նշել այդ օրը` որպես «Խնայողությունների միջազգային օր»։

Հիմնադիրների կարծիքով` այս օրը անհրաժեշտ է նվիրել է ոչ միայն գումարի տնտեսմանը, այլ նաև տնտեսմանն ավելի գլոբալ իմաստով` ժամանակի, ուժերի տնտեսմանը, իրերի նկատմամբ զգուշավոր վերաբերմունքին։ 1989 թ.–ին «Խնայողության միջազգային օրը» պաշտոնապես ամրագրվել է ՄԱԿ–ի կանոնակարգով։

Գումար կուտակել

Հայաստանում Խնայողությունների միջազգային օրը պաշտոնապես նշվում է 2012 թ.–ից։ Ամեն տարի Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ բաց երկնքի տակ, որոնք ուղղղված են հնարավոր խնայողությունների միջոցների մասին բնակչության իրազեկվածության բարձրացմանը։

 - рис.1

Ինչպես կարծում է Հայաստանի բանկերի միության փոխնախագահ Սեյրան Սարգսյանը, խնայողությունների թեման վերաբերում է ոչ միայն հարուստ կամ ունևոր մարդկանց, քանի որ այդ հարցն առաջին հերթին պետք է անդրադառնա պակաս բարեկեցիկ կյանք ունեցող մարդկանց։

«Հասկանում եմ, որ ապրելով մարդ սոցիալական պայմաններում` մարդկանց համար դժվար է խոսել խնայողությունների մասին, սակայն հենց նրանց համար այս հարցը շատ ակտուալ է։ Խնայելը կօգնի նրանց ապահովել գումարի որոշակի կուտակումներ, կսովորեցնի ղեկավարել սեփական ֆինանսները», – ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` սեփական խնայողությունների առկայությունը ստեղծում է անվտանգության որոշակի զգացողություն, քանի որ մարդն արդեն ավելի վստահ է վաղվա օրվա հարցում։

Ըստ վիճակագրության` Հայաստանի ՀՆԱ–ի նկատմամբ ֆիզիկական անձանց ավանդների հարաբերակցությունը վերջին տարիներին հետևողականորեն աճում է։ Մասնավորապես, եթե 2010 թ.–ին այդ ցուցանիշը կազմում էր 12 տոկոս, ապա 2014 թ.–ն այն արդեն հասել է 22 տոկոսի։ Իսկ ավանդների ընդհանուր ծավալը (այդ թվում իրավաբանական անձանց ավանդների ծավալը) այս ժամանակահատվածում ավելացել է 19 տոկոսով` հասնելով 35 տոկոսի։

Շատերը կհարցնեն, թե ինչպե՞ս կարելի է գումար խնայել եկամուտների բավականին ցածր մակարդակի դեպքում։ Սակայն նման բան էլ է հնարավոր, պարզապես անհրաժեշտ է հետևել որոշակի կանոնների և սկզբունքների։

 - рис.2

Մասնավորապես, ինչպես նշել է Հայաստանի բանկերի միության փոխնախագահը, խնայողություններ ունենալու համար անհրաժեշտ է ունենալ որոշակի նպատակ։

«Կուտակումները կոնկրետ նպատակի, օրինակ` որևէ իր գնելու համար, լավ խթան է սիստեմատիկ խնայողությունների համար», – ասաց Սարգսյանը։

Բացի այդ, անհրաժեշտ է որոշել և վճարել ինքդ քեզ, այսինքն` սահմանել աշխատավարձից որոշակի գումար, որն ամեն ամիս անհրաժեշտ է կուտակել։

Հարկավոր է նաև կրճատել ծախսերը, սակայն ոչ թե հիմնականները, այլ չնախատեսված ծախսերը։ Անհրաժեշտ է կազմել ամսվա համար նախատեսված ծախսերի ցուցակ, որը թույլ կտա տնտեսել ավելորդ ծախսերը։

Մասնավորապես, գնումների նպատակով խանութ գնալիս անպայման անհրաժեշտ է կազմել գնումների նախնական ցուցակ և խստորեն հետևել դրան։

Իսկ եթե դուք չեք կարողանում դիմանալ և կատարում ենք ավելորդ գնումներ, ապա ավելի լավ է ձեզ հետ վերցնեք սահմանափակ գումար։

Ինչ վերաբերում է ավելի խոշոր գնումներին, ապա դրանք անհրաժեշտ է պլանավորել նախօրոք, կուտակել անհրաժեշտ գումարն ու պարտադիր ուսումնասիրել շուկան` փնտրելով ավելի էժան տարբերակ։

Եվ, իհարկե, ամենագլխավորը. անհրաժեշտ է խնայել խելամտորեն, այսինքն այնպես, որպեսզի դրանք եկամուտ բերեն։

Որտե՞ղ պահել կուտակումները

Խնայողությունները կարելի է պահել ցանկացած ձևով, սակայն ցանկալի է, որպեսզի դրանք եկամուտ բերեն։

Հայաստանի բանկերի միության փոխնախագահը, բնականաբար, խորհուրդ է տալիս խնայողողությունները պահել բանկերում, ինչը, պատասխանատու կառույցների կողմից խիստ վերահսկումից բացի, թույլ կտա նաև ապահովել եկամուտ, որը տարեկան 14–15 տոկոսի դեպքում թույլ կտա 5–7 տարում կրկնապատկել կուտակած գումարը։

 - рис.3

«Հայաստանի բանկային համակարգը բավականին կայուն է, բանկերը լիկվիդային են և գործում են պատասխանատու կառույցների կողմից իրականացվող խիստ կարգավորման և վերահսկողության ներքո։ Բացի այդ, Հայաստանի բոլոր ֆիզիկական անձինք, միջոցներ ներդնելով բանկերում, ավտոմատ կերպով դառնում են ավանդների փոխհատուցումը երաշխավորող համակարգի մասնակիցներ, ինչն ամեն դեպքում երաշխավորում է իրենց միջոցների վերադարձը», – ասաց Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ ՀՀ խորհրդարանը վերջերս օրինագիծ է ընդունել, որը վերաբերում է «Ֆիզիկական անձանց համար բանկային ավանդների փոխհատուցման երաշխավորման մասին» օրենքում նախատեսված փոփոխություններին, ըստ որոնց` Հայաստանի բանկերում ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման չափը կավելանա 2,5 անգամ։

Դրամային ավանդների փոխհատուցման երաշխավորման չափը կկազմի մինչև 10 մլն դրամ (ավելի քան 21,1 հազար դոլար)` այսօր գործող 4 մլն դրամի համեմատ (շուրջ 8,5 հազար դոլար), իսկ արտարժույթով ավանդների չափը` 5 մլն դրամ (մոտ 10,6 հազար դոլար)` ներկա 2 մլն դրամի համեմատ (4,2 հազար դոլար)։

Ինչպես նշեց Ավանդների փոխհատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը, Հայաստանի բանկերում ֆիզիկական անձանց ավանդների ծավալը 10 տարում ավելացել է 10 անգամ և կազմել ավելի քան 1 086 մլրդ դրամ (մոտ 2,3 մլն դոլար), իսկ ավանդատուների թիվն ավելացել է վեց անգամ և կազմում է ավելի քան 1,7 մլն։ Նրա խոսքով` հաշվարկները հիմնված են ֆիզիկական անձանց դեպոզիտների և ընթացիկ հաշիվների տվյալների վերլուծության վրա, միաժամանակ, եթե դիտարկվեն միայն դեպոզիտները, ապա գումարը ցածր կլինի միայն 10–15 տոկոսով։ Ինչպես կարծում է Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Ֆայտ Գեյզենհուսը (Veit H.Gesenhues, Հայաստանում ավելի քան 94 տոկոս ավանդատուների միջոցներն ամբողջությամբ երաշխավորված են։–0–