Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում

16.12.2016, 18:32
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։

Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։

Աքաղաղն ինքնին վառ թռչուն է, նրան օտար է հուսահատության զգացումը։ Սակայն այս տնային թռչունը շատ է սիրում հարմարավետություն, կարգուկանոն և բնականություն։ Այդ պատճառով պատրաստելով տոնական սեղանի ճաշատեսակները` հարկավոր է հաշվի առնել այս ամենը` Աքաղաղին բավարարելու համար։

Բանջարեղեն և միրգ` գլխավոր առաջնահերթությունները

 - рис.1

Ինչպես հայտնի է, աքաղաղը բացի հացահատիկից, նախընտրում է տարատեսակ բանջարեղեն և միրգ, որոնց այս տարի պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Ցանկալի է, որպեսզի ձեր տոնական սեղանին լինի թարմ բանջարեղեն կամ բանջարեղենից պատրաստված ճաշատեսակներ։ Հաշվի առեք, որ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է, այնպես որ ցանկալի է սեղանին ունենալ կարմիր և նարնջագույն միրգ և բանջարեղեն։

Քաղցր Ամանոր

 - рис.2

Եթե ցանկանում ենք իսկապես ուրախացնել Աքաղաղին, ապա պետք է հատուկ ուշադրություն դարձնեք քաղցրեղենին։

Կարելի է պատրաստել տորթ, շերտավոր խմորից խմորեղեն, մրգային ժելե և բիսկվիտ, այս ամենն անպայման պետք է զարդարի ձեր տոնական սեղանը։ Այդուհանդերձ, հարկավոր է խուսափել մեծ կալորիականություն ունեցող թխվածքներից։

Տաք ուտեստներ. ոչ մի թռչնամիս տոնական սեղանին

 - рис.3

Տոնական ճաշատեսակները պատրաստելիս պետք է հետևել գլխավոր սկզբունքին. բոլոր ճաշատեսակները պետք է լինեն գունեղ և վառ։ Սակայն հարկավոր է նաև հաշվի առնել, որ աքաղաղը հիմնականում բնակվում է գյուղում, այնպես որ պետք է ընտրել տաք ճաշատեսակների առավելագույնս պարզ բաղադրատոմսեր։

Ճաշատեսակները կարող են պատրաստված լինել ինչպես տավարի մսից, այնպես էլ ձկնեղենից։ Հրեղեն աքաղաղը «կհավանի» նաև խոզի, հորթի և գառան մսից պատրաստված խորովածը։

Հիշեք, Ամանորի սեղանը պատրաստելիս ամենագլխավոր կանոնը թռչնամսից պատրաստված ցանկացած կերակրատեսակի բացակայությունն է։ Այս տարի պետք է մոռանալ հավի, հնդկահավի, բադի և ցանկացած թռչնամսից պատրաստված ուտեստների մասին։

Քիչ ալկոհոլ

 - рис.4

Այս տարի խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ թունդ ալկոհոլային խմիչքներից, Աքաղաղը դրանք այդքան էլ չի հավանում։ Նախընտրելի է գինին, ավանդական շամպայնն ու տարատեսակ «թեթև» կոկտեյլները։–0–