625.49
6.89
522.2
+22
Եղանակը Երևանում
Հայ

Լվովի իրադարձություններ. արտահանվող ատելություն

11:00
20 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Օրերս Ուկրաինայի Լվով քաղաքում տեղի ունեցավ աղմկահարույց միջադեպ, որը բավականին ակնհայտ և հստակ ցուցադրում է Ադրբեջանի իրական, այլ ոչ թե պաշտոնապես ներկայացվող քաղաքականությունը հայերի նկատմամբ։

Պարզաբանենք` որն է խնդիրը։ Լվովում անցկացվող Քունգ ֆուի եվրոպական առաջնության ժամանակ ադրբեջանցի մարզիկներն ու մարզչական կազմը ծեծկռտուք հրահրեցին, որի ընթացքում, կիրառելով նախօրոք պատրաստված մահակներն ու կաստետները, հարձակվեցին հայ մարզիկների վրա։

Նման ոչ ադեկվատ պահվածքի պատճառը մրցումների շրջանակում ադրբեջանցի մարզիկների ձախողումն էր, ովքեր մենամարտերի ժամանակ զիջեցին հայ մարզիկներին։

Ադրբեջանական պատվիրակությունը հարձակվեց ոչ միայն հայ մարզիկների, այլ անգամ` անչափահաս մարզիկների վրա։ Մասնավորապես, այսպես կոչված «բաքվեցի մարզիկների» կատաղած ամբոխը հարձակվեց առաջնության 20–ամյա արցախցի մասնակից Դավիթ Պետրոսյանի վրա, ով Մարատ Պետրոսյանի եղբայրն է։ Մարատն ապրիլյան դիմակայության օրերին խոցել է ադրբեջանական 5 տանկ և 1 ԲՄՊ։

Ստանալով հակահարված` ադրբեջանցիներն արագորեն ցրվեցին։

Սակայն դա չկանգնեցրեց ադրբեջանցիներին, և Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան «հովանավորությամբ»` արդեն հաջորդ օրը նրանք սկսեցին հայերին հրահրել բախումների հենց Լվովում։

Իրավիճակն այնքան թեժացավ, որ դրա կարգավորմամբ զբաղվեցին անձամբ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը և Կիևի հայ համայնքի նախագահ, Ուկրաինայում ՀՀ պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը, ինչպես նաև Ուկրաինայի իրավապահ մարմինները։

Միջադեպի հենց ամենասկզբից Ուկրաինայի հայ համայնքը վրդովված էր։ Հայտնվեցին մեծ թվով անհեթեթ խոսակցություններ և խեղաթյուրված մեկնաբանություններ, ինչը թեժացնում էր կրքերը։

Իրավիճակը կարգավորվեց նախօրեին։ Ուկրաինայի իշխանությունների և հայկական տանդեմի տիտանական ջանքերի միջոցով հաջողվեց կանխել կրքերի բորբոքումը։

Իսկ հիմա մի քիչ վիճակագրական տվյալներ. միայն պաշտոնական տվյալներով`Ուկրաինայում բնակվում է գրեթե կես միլիոն հայ և նույնքան ադրբեջանցի։ Այն պայմաններում, երբ ողջ Ուկրաինան գրեթե ողողված է ապօրինի զինամթերքով, այս իրավիճակը միանգամայն կարող էր լոկալ ընդհարումներից վերաճել արյունահեղ ջարդերի։

Այդուհանդերձ, ճիշտ ժամանակն է հասկանալ ստեղծված իրավիճակի խորքային պատճառները: Իմ կարծիքով, հակամարտության հիմնական պատճառը հայատյացությունն է, որն անկյունաքար դարձավ նոր կազմավորվող ադրբեջանցի ժողովրդի ազգային ինքնության ձևավորմանգործում:

Ադրբեջանի իշխող վերնախավի կողմից երկիրը թալանելու, ինչպես նաև սոցիալական հողի վրա այդ երկրի բնակչության դժգոհության աճի պայմաններում Ադրբեջանում հետևողականորեն ներդրվում է ակնհայտ ֆաշիստական դրույթն այն մասին, որ ադրբեջանցիների բոլոր դժբախտություններում հայն է «մեղավոր»:

Կարիք չկա ներկայացնելու Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների բոլոր առասպելներն ու լեգենդները, կանգ առնենք միայն սովորական ադրբեջանցու գիտակցության մեջ ներդնվող կանխադրույթի վրա, որ բոլոր դժբախտությունները կապված են բացառապես հայկական գործոնի հետ և, ինչն ամենակարևորն է`միայն հայերի ոչնչացումը կարող է երաշխավորել ադրբեջանցիների բարգավաճումը:

Հիշենք, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հրապարակել այն դրույթը, որ «ադրբեջանցիների թշնամին աշխարհասփյուռ հայությունն է»:

Փաստորեն, միջազգային հանրության աչքի առջև ժողովրդավարական համարվող երկրում նախագահը քարոզում է ամենաակնհայտ ֆաշիզմ, ընդ որում՝ ամենագարշելի ձևերով։

Ավելորդ չի լինի հիշեցնել, որ հայերի սպանությունն Ադրբեջանում «հերոսական արարք» է համարվում, որի համար պետք է խրախուսել և պարգևատրել։

Ռամիլ Սաֆարովի և ապրիլյան իրադարձությունների ընթացքում Թալիշ գյուղում ծերերի սպանած հատուկ ջոկատայինի օրինակները դրա վառ ապացույցն են։

Պետք է նշել նաև, որ Ադրբեջանը բազմիցս փորձել է հայերի նկատմամբ ատելությունը տեղափոխել իր երկրի սահմաններից դուրս։ Ադրբեջանական մամուլում «հայերի նենգության» մասին մշտական սադրիչ նյութերը, որոնք նախատեսված են ոչ ադրբեջանցի ընթերցողի համար, և միջազգային հարթակներում ազգայնական հիսթերիայի մշտական լարումը, խոսում են այն մասին, որ Ադրբեջանում ատելության արտահանումը ոչ թե ադրբեջանցի էմոցիոնալ գործիչների սպոնտան արձագանք էր, այլ պետական քաղաքականություն։

Նախագահ Ալիևի համար կենսապես անհրաժեշտ է անընդհատ լարել դրությունը՝ օգտագործելով «հայկական խրտվիլակն» իր իշխանությունը պահելու համար։ Հակառակ դեպքում ներկայիս Ադրբեջանի Հանրապետության հայր-հիմնադիր Հեյդար Ալիևի կառուցած համակարգը կփլուզվի։

Լվովի միջադեպը, ցավոք, եզակի դեպք չէ։ Եվ այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության իշխանություններին, խորհրդարանին և ԱԳՆ-ին պարզապես անհրաժեշտ է հնարավոր բոլոր հարթակներում բարձրացնել այս հարցը։

Չէ որ Ադրբեջանի՝ հայատյացությունն այլ երկրներ տեղափոխելու փորձն անխուսափելիորեն կհանգեցնի դրության ապակայունացմանը հենց այդ երկրներում։

Արման Աբովյան, քաղաքական տեսաբան, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
18:24
13 Հոկտեմբերի 2020
Քաղաքական տեսաբան Մաքսիմ Յուսինը` Մոսկվայի դերակատարության մասին հայ–ադրբեջանական հակամարտության մեջ
Քաղաքական տեսաբան Մաքսիմ Յուսինը վերլուծում է Ղարաբաղում իրավիճակի սրման հարցում պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը, ինչպես նաև այն, թե ով և ինչ է խանգարում հրադադարի հաստատմանը
21:47
10 Օգոստոսի 2020
Դարը որպես մեկ ակնթարթ և Թուրքիայի սինդրոմը. հայացք Սևրի պայմանագրին Հայաստանից
Դարը որպես մեկ ակնթարթ և Թուրքիայի սինդրոմը. հայացք Սևրի պայմանագրին Հայաստանից
09:30
27 Հուլիսի 2020
Ո՞րն է նպատակը․ Հայաստանում տարակուսանքի մեջ են ադրբեջանական բիզնեսի վնասը փոխհատուցելու հայազգի միլիարդատիրոջ որոշման պատճառով
Սոցցանցերի հայկական տիրույթում տարակուսանքով են ընդունել միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի հետևանքով տուժած ադրբեջանական բիզնեսին աջակցելու պատրաստակամությունը
14:29
18 Հուլիսի 2020
«Պատերազմ» ընդդեմ ծիրանի․ հայկական ֆլեշմոբը հաղթում է Մոսկվայում ադրբեջանական սադրանքներին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Պատերազմ» ընդդեմ ծիրանի․ հայկական ֆլեշմոբը հաղթում է Մոսկվայում ադրբեջանական սադրանքներին․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
09:50
17 Հուլիսի 2020
Ալիևը չի կարող ընդունել ռազմական պարտությունը և ողջ պատասխանատվությունը գցում է ԱԳՆ-ի վրա. փորձագետը՝ Մամեդյարովի պաշտոնից հեռացման մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
Ալիևը չի կարող ընդունել ռազմական պարտությունը և ողջ պատասխանատվությունը գցում է ԱԳՆ-ի վրա. փորձագետը՝ Մամեդյարովի պաշտոնից հեռացման մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

16:50
13 Հուլիսի 2020
Ադրբեջանը փորձում է դուրս գալ փոսից, որի մեջ ինքն է ընկել. փորձագետը՝ Տավուշում իրավիճակի սրացման մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
Ադրբեջանը փորձում է դուրս գալ փոսից, որի մեջ ինքն է ընկել. փորձագետը՝ Տավուշում իրավիճակի սրացման մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

16:05
06 Հունիսի 2020
Բացառիկ և առանձնահատուկ. Հայաստանում կարտադրվեն «Կալաշնիկով» ինքնաձիգերի նոր մոդելներ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հուլիսի սկզբին Հայաստանում կբացվի «Կալաշնիկով ԱԿ-103» ինքնաձիգերի գործարանը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:09
29 Մայիսի 2020
Սկանդալ կորոնավիրուսի բուժման ընթացքի շուրջ, պացիենտը հայտարարում է, որ իրեն դուրս են գրել առանց կրկնակի թեստավորման, ԱՆ–ն հերքում է
Սկանդալ կորոնավիրուսի բուժման ընթացքի շուրջ, պացիենտը հայտարարում է, որ իրեն դուրս են գրել առանց կրկնակի թեստավորման, ԱՆ–ն հերքում է
21:47
26 Մայիսի 2020
Ողջ ճշմարտությունը բժշկական դիմակների մասին. ինչպես կրել և երբ են դրանք վտանգավոր
Որոշել ենք պարզել, թե ում է հակացուցված դիմակը, իսկ երեխաների վնաս չէ՞ այն