421.19
4.88
387.23
+16
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը Ռիոյի Օլիմպիադայում. հաջողություններ և հիասթափություններ

15:45
22 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ավարտվեց Ռիոյի ամառային Օլիմպիադան, որը դարձավ ամենահաջողվածը հայաստանցի մարզիկների համար։ 20 տարի անց Հայաստանը կրկին օլիմպիական «ոսկի» նվաճեց։ Օլիմպիական խաղերի չեմպիոն հռչավեց հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (98 կգ)։ Արծաթե մեդալներ նվաճեցին ծանրամարտիկներ Սիմոն Մարտիրոսյանը (մինչև 105կգ) և Գոռ Մինասյանը (ավելի քան 105կգ), ինչպես նաև ըմբիշ Միհրան Հարությունյանը։

Այս ամենի շնորհիվ Հայաստանը կարողացավ զբաղեցնել 42–րդ տեղը Ռիոյի օլիմպիական խաղերի ընդհանուր մեդալային հաշվարկում։ Նշենք, որ այս խաղերին մասնակցեցին ռեկորդային թվով երկրներ` 206։

Հարկ է նաև նշել, որ 33 մարզիկից բաղկացած հայկական պատվիրակությունը դարձավ ամենաբազմամարդը հանրապետության անկախացումից հետո։

Հիանալի ելույթներ

Ռուսաստանցի հայտնի մարզական լրագրող Արտուշ Մկրտչյանը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը մեկնաբանելով Ռիոյում հայ մարզիկների ելույթների արդյունքները, նշեց, որ ինչպես և կանխատեսում էր, այս Օլիմպիադան դարձան ամենահաջողվածը անկախ Հայաստանի պատմության մեջ։ Նա հիշեցրեց, որ 1992 թ.–ին Հայաստանը դեռ հանդես էր գալիս ԱՊՀ–ի միասնական թիմի կազմում, և միայն 1996 թ.–ին Ատլանտայում կայացած Օլիմպիադայում Հայաստանը հանդես եկավ որպես անկախ պետություն։ Այն ժամանակ հայկական հավաքականը նվաճեց «ոսկի» և «արծաթ», 2000 թ.–ին Սիդնեում նվաճեց մեկ «բրոնզ», 2004 թ.–ին Աթենքում Հայաստանն ընդհանրապես մեդալ չնվաճեց, 2008 թ.–ին Պեկինում նվաճեց վեց «բրոնզ», 2012 թ.–ին Լոնդոնում` «արծաթ» և երկու «բրոնզ», իսկ հիմա` «ոսկի» և երեք «արծաթ»։

«Ռիոյում մեդալներ նվաճեց միայն 88 երկիր, որոնց թվում Հայաստանը զբաղեցրել է 42–րդ տեղը, ինչը վատ ցուցանիշ չէ։ Հարկավոր է նշել, որ մեդալ նվաճած բոլոր հայ մարզիկներն անթերի էին, իսկ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը գերազանցեցին բոլոր սպասումները։ Ըստ էության, մենք ունենք երկու օլիմպիական չեմպիոն։ Պարզապես խայտառակություն էր այն ամենը, ինչ մրցավարներն արեցին Միհրան Հարությունյանի և սերբ Դավոր Շտեֆանեկի գոտեմարտի ժամանակ։ UWW–ի (United World Wrestling) մրցավարական կազմն ու կազմակերպության սերբ նախագահ Նենադ Լալովիչն ամբողջովին վարկաբեկեցին իրենց։ Ըմբշամարտը ցանկանում էին հանել Օլիմպիական խաղերի ծրագրից, սակայն որոշեցին հնարավորություն տալ մինչև 2020 թ.–ը։ Նման տեմպերով հնագույն մարզաձևը կհանվի ծրագրից, եթե UWW–ի ղեկավարության կազմում չլինեն փոփոխություններ և չիրականացվեն մրցավարական կազմի բարեփոխումներ», – հայտարարեց Մկրտչյանը։

Իսկ ինչ վերաբերում է տհաճ պահերին, ապա, փորձագետի խոսքով, շատ վշտացրեց ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի ծանր վնասվածքը (արմունկի հոդախախտում), հակառակ դեպքում պոկում վարժությունում հիանալի հանդես գալուց հետո նա մեդալ կնվաճեր։ Անսպասելի էր նաև առաջին իսկ գոտեմարտում փորձառու և տիտղոսակիր ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի պարտությունը։

Մրցավարական ամենաթողություն

Մրցավարական սկանդալները Օլիմպիադայի գլխավոր թեմաներից էին: Հատկապես աչքի ընկան Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA) և Ըմբշամարտի միավորված աշխարհը (UWW):

Մրցավարական կողմնակալության հետ բախված մարզիկների թվում կային նաև հայեր: Այսպես, մրցավարները թույլ չտվեցին հաղթել բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովին և Նարեկ Աբգարյանին:

Ամենացավալի մրցավարական ամենաթողությունը տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի եզրափակչում, որտեղ մրցավարները զրկեցին հաղթանակից Միհրան Հարությունյանին: Հայ ըմբիշին մի քանի անգամ պարտեր նստեցրին` չնայած մրցակցի` սերբ Դավոր Շտեֆանեկի պասիվ պայքարին: Եվ այդպես էլ ոչ մի արդյունավետ գործողություն չանելով, շնորհիվ միայն Հարությունյանին տրված նախազգուշացման, Շտեֆանեկը դարձավ չեմպիոն:

Այս գոտեմարտի «հաղթողին» հանդիսատեսը «ողջունեց» սուլոցներով, ինչն էլ հենց վկայում է մրցավարների կանխակալության մասին։

Ըմբշամարտի սիրահարները միանգամից հիշեցին, որ Ըմբշամարտի միավորված աշխարհի (UWW) նախագահ Նենադ Լալովիչն ազգությամբ սերբ է։ Հիշվեցին նաև Հարությունյանի և Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլու լարված հարաբերությունները, ով գլխավորում է UWW–ի մրցավարական բաժնի վերահսկողության հանձնաժողովը։

Ըմբշամարտի աշխարհի ներքին խոհանոցին ծանոթ մարդիկ ասում են, որ ժամանակին Մամիաշվիլին խոստացել է Հարությունյանին, ով այն ժամանակ հանդես էր գալիս Ռուսաստանի հավաքականում, որ նա երբեք չի դառնա չեմպիոն։ Եվ դատելով այն փաստից, թե ինչպես հայ ըմբիշին չթողեցին հաղթել Ռիոյի Օլիմպիադայի և Բաքվի Եվրոպական խաղերի եզրափակիչներում, կարելի է փաստել, որ մրցավարներին հանձնարարվել է թույլ չտալ, որպեսզի Հարությունյանը հաղթի։

Մամիաշվիլին, սակայն, հերքում է շրջանառվող խոսակցություններն այն մասին, որ նա խոչընդոտում է Հարությունյանի հաջողություններին։ Սակայն Մամիաշվիլու էության մասին ամենից լավ «խոսում են» ռուսական ԶԼՄ–ներում տեղ գտած հրապարակումները` սկսած ռուսական հավաքականի կին մարզիկներին ծեծելուց և վիրավորելուց մինչև Ռուսաստանի առաջնություններում գրանցված մրցավարական սկանդալները։

Պետք չէ հույսը դնել միայն «Աստծո դատաստանի» վրա

Հասկանալի է, որ Շտեֆանեկի հետ Հարությունյանի գոտեմարտի արդյունքները դժվար թե հաջողվի փոխել, հատկապես տարատեսակ խնդրագրերի միջոցով։

Սակայն հայկական մարզական ղեկավարությունը պարտավոր է արձագանքել մրցավարական այս կանխակալության հարցում, որպեսզի մեղավորները պատժվեն։ Ղեկավարությունը պետք է նաև օգտակար կապեր հաստատի միջազգային կառույցների հետ։

Չէ՞ որ, ինչպես նշեց Միհրան Հարությունյանը. «կողոպտել են ոչ թե ինձ, այլ իմ ազգը, իմ երկիրը»։

Հակառակ դեպքում, հայ մարզիկները կանոնավոր կերպով կհայտնվեն նման սկանդալների կիզակետում, իսկ հայ երկրպագուները ստիպված կլինեն հույսը դնել «Աստծո դատաստանի» վրա, ինչի մասին խոսում էր Հարությունյանի անձնական մարզիչ Սամվել Գևորգյանը։

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պետք է նաև Միհրան Հարությունյանին վճարի նույնքան դրամական պարգև, որքան կստանար ոսկե մեդալ նվաճած մարզիկը։ Ի դեպ, այդպես է վարվել Ղազախստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Բռնցքամարտիկ Վասիլի Լևիտը, ով արժանացավ մրցավարների կանխակալ վերաբերմունքին Ռիոյի Օլիմպիադայում, երկրի բռնցքամարտի ֆեդերացիայից ստացավ պարգևավճար, որը ստանում են ոսկե մեդալ նվաճած մարզիկները։

Իսկ մինչ այդ Ռիոյի Օլիմպիադայում ըմբշամարտի մրցավարների որոշումը բողոքարկելու մասին Ուկրաինայի և Հայաստանի ֆեդերացիաների մտադրության մասին հայտնում են ոչ թե Հայաստանի ՀԱՕԿ–ը կամ Ըմբշամարտի ֆեդերացիան, այլ ուկրաինացի ըմբիշ Ժան Բելենյուկը, որը ևս եզրափակչում արժանացավ մրցավարների կանխակալ վերաբերմունքին։

Պատրաստվելով Տոկիոյի Օլիմպիադային

Հայ մարզիկների արդյունքները (և ամենագլխավորը` նրանց տարիքը) թույլ է տալիս լավատեսորեն տրամադրվել ապագայի նկատմամբ և պատրաստվել Տոկիոյի Օլիմպիադային։ Իր քաշային կարգում տիտղոսակիր ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ընդամենը 24 տարեկան է։ «Արծաթ» նվաճած ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը 19 տարեկան է, իսկ Գոռ Մինասյանը` 21։

Ուզում ենք հուսալ, որ Միհրան Հարությունյանը կփոխի իր որոշումը և, ամեն դեպքում, կմնա սպորտում։ 2020 թ.–ին նա կլինի 31 տարեկան։

Հարկավոր է շարունակել այլ երկրներում ևս տաղանդավոր հայ մարզիկների որոնումը։ Օրինակ, կարելի է ուշադրություն դարձնել երիտասարդ և տաղանդավոր ըմբիշ Ստեփան Մառանյանին, ով որոշակի խնդիրներ ուներ Ռուսաստանի կազմում միջազգային խոշոր մրցումներին հայտնվելու հարցում։ Եվ եթե սկսենք գործել, ապա անցնելով մարզական քաղաքացիության փոփոխության հետ կապված երկամյա «կարանտինը»` նա ի վիճակի է ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանը Տոկիոյի Օլիմպիադայում։

Կարևոր է նաև զարգացնել սպորտը Հայաստանում, հատկապես այն մարզաձևերը, որտեղ հայ մարզիկներն ուժեղ են և մեդալներ են նվաճում միջազգային մրցաշարերում` ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ։ Հայ պաշտոնյաներն ու օլիգարխները պետք է աջակցեն հայաստանցի մարզիկներին ամենօրյա ռեժիմում, այլ ոչ թե միայն հաղթանակի ժամանակ` տալով նրանց դրամական պարգևներ և մեքենաներ։

Հակառակ դեպքում, Արթուր Ալեքսանյանին հասցեագրված գովեստի խոսքերը հնչում են մեղմ ասած տարօրինակ նրա անունը կրող մարզադպրոցի անմխիթար վիճակի ֆոնին, որը չվերանորոգվեց անգամ սպորտի նախարարի խոստումից և Ալեքսանյանի աշխարհի չեմպիոն հռչակվելուց հետո։

Հույս կա, որ Տոկիոյում հաջողության կհասնեն նաև այլ մարզաձևերը ներկայացնող մարզիկները։ Եվ հայ երկրպագուները կուրախանան նաև նրանց նվաճած մեդալներով, այլ ոչ թե միայն այն փաստով, որ նրանց անունով կոչեցին մարմնամարզության նոր տարրերը (Հուրի Գեբեշյանը

Հայկ Խալաթյան, քաղաքական տեսաբան, հատուկ «Նովոստի–Արմենիա» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը