Միխայիլ Մամիաշվիլի. եթե ես խանգարեի Միհրանին, ապա նա նույնիսկ օլիմպիական խաղերին չէր մասնակցի

21.08.2016, 11:15
Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին հերքել է շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե նա խոչընդոտում է հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի հաջողություններին։
Միխայիլ Մամիաշվիլի. եթե ես խանգարեի Միհրանին, ապա նա նույնիսկ օլիմպիական խաղերին չէր մասնակցի

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին հերքել է շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե նա խոչընդոտում է հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի հաջողություններին։

Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ներում հայտնվել էր հրապարակում, որը պատմում էր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի, Օլիմպիադայի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի նկատմամբ մրցավարների կանխակալ վերաբերմունքի մասին։ Հայ ըմբիշը զրկվեց օլիմպիական «ոսկուց» մրցավարների կանխակալ վերաբերմունքի պատճառով, ովքեր եզրափակչում հաղթանակը շնորհեցին Միհրանի մրցակցին` սերբ մարզիկ Դավոր Շտեֆանեկին։ Հրապարակման հեղինակը նշում է, որ Հարությունյանի հաջողություններին խոչընդոտում է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։ Հոդվածում, մասնավորապես, նշվումէ , որ մինչև 2012 թ.–ի Օլիմպիադան Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող Միհրան Հարությունյանի և հայ ըմբիշներից մեկն ուժերը չափել են Աշխարհի գավաթի համար, և Հարությունյանը պարտվել է։ Դրանից հետո Մամիաշվիլին մեղադրել է Հարությունյանին մտածված պարտության մեջ և զրկել է Օլիմպիական խաղերին, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցելու հնարավորությունից։

«Տարբեր հիմարություններ եմ լսում։ Համարեք, որ այդ հրապարակում նման մի բան է։ Չէ՞ որ Միհրան Հարությունյանը հանդես է եկել եզրափակչում, թե՞ ես ինչ–որ բան շփոթում եմ։ Այս հարցում ես այլ` ավելի հիմնավոր կարծիք ունեմ։ Հարկավոր է հեռանալ կանոններից։ Դրանք մեկնաբանում են մարտական մենամարտի ձևաչափը։ Կանոնները չեն խախտվել։ Այո, համակրում էին սերբ ըմբիշին, իսկ ի՞նչ էիք դուք ուզում։ Ըմբիշները ևս ստիպված են լինում բախվել նման երևույթների հետ», – ասել է Մամիաշվիլին Ռուսարմինֆոյին տված բացառիկ հարցազրույցում։

Մամիաշվիլու խոսքով` համակրում էին սերբ ըմբիշին, և միավոր ստացավ նա, իսկ եթե միավոր տային հայկական կողմին, ապա այդ դեպքում սերբերը կբողոքեին և արդարության կոչ կանեին։

Նա ավելացրելէ, որ այս ամենը անհեռանկարային է, այդ թվում` այս հարցի քննարկումը։

«Ուզում եմ սրտանց շնորհավորել Միհրան Հարությունյանին արծաթե մեդալի կապակցությամբ։ Իսկ ինչ վերաբերում է խոսակցություններն այն մասին, թե ես խանգարում էի Միհրան Հարությունյանի առաջընթացին, ապա, եթե ես խանգարեի, նա չէր հայտնվի Օլիմպիական խաղերում։ Եզրափակչում ևս չէր հայտնվի։ Այս ամենը հիմարություն է։ Ուրախ եմ եղբայրներիս համար։ Մենք Լևոն Ջուլֆալակյանի հետ միասին հաղթել ենք 1988 թ.–ի Օլիմպիական խաղերում։ Ինչու՞ պետք է վատ հարաբերություններ ունենանք», – ավելացրել է Մամիաշվիլին։–0–