Հայաստանը զբաղեցրել է 42–րդ տեղը Ամառային օլիմպիական խաղերի ընդհանուր մեդալային հաշվարկում

22.08.2016, 10:15
Հայաստանը զբաղեցրել է 42–րդ տեղը Ռիոյում անցկացված Ամառային օլիմպիական խաղերի ընդհանուր մեդալային հաշվարկում։
Հայաստանը զբաղեցրել է 42–րդ տեղը Ամառային օլիմպիական խաղերի ընդհանուր մեդալային հաշվարկում
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը զբաղեցրել է 42–րդ տեղը Ռիոյում անցկացված Ամառային օլիմպիական խաղերի ընդհանուր մեդալային հաշվարկում։

Բրազիլիայում անցկացված Օլիմպիադային մասնակցեց ռեկորդային թվով երկիր` 206։

Հայաստանը, նվաճելով մեկ ոսկե և երեք արծաթե մեդալ, հայտնվեց Թուրքիայի (մեկ «ոսկի», երեք «արծաթ» և չորս «բրոնզ») և Չեխիայի միջև (1-2-7)։

Օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (98կգ)։ Արծաթե մեդալներ նվաճեցին ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը (մինչև 105կգ) և Գոռ Մինասյանը (ավելի քան 105կգ), ինչպես նաև ըմբիշ Միհրան Հարությունյանը։ Ընդ որում, Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից կանխակալ մրցավարության պատճառով։

Ընդհանուր մեդալային հաշվարկում երկրների առաջին հնգյակն ունի հետևյալ տեսքը` ԱՄՆ (46-37-38), Մեծ Բրիտանիա (27-23-17), Չինաստան (26-18-26), Ռուսաստան (19- 18-19), Գերմանիա (17-10-15).-0-