Ըմբիշ Միհրան Հարությունյան. ոչ թե ինձ կողոպտեցին, այլ իմ ազգը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

21.08.2016, 13:33
Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ով զրկվեց օլիմպիական «ոսկուց» կանխակալ մրցավարության պատճառով, հայտարարել է, որ Օլիմպիադայում կողոպտել են ոչ թե իրեն, այլ ողջ երկիրը։
Ըմբիշ Միհրան Հարությունյան. ոչ թե ինձ կողոպտեցին, այլ իմ ազգը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ով զրկվեց օլիմպիական «ոսկուց» կանխակալ մրցավարության պատճառով, հայտարարել է, որ Օլիմպիադայում կողոպտել են ոչ թե իրեն, այլ ողջ երկիրը։

Հայ ըմբիշը զրկվել է զրկվեց օլիմպիական «ոսկուց» կանխակալ մրցավարության պատճառով, ինչի հետևանքով եզրափակչում հաղթանակը շնորհվեց նրա մրցակցին` սերբ Դավոր Շտեֆանեկին։

«Ոչ թե ինձ, այլ մեզ կողոպտեցին՝ իմ երկրին, իմ ժողովրդին, բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են սպորտը», – ասել է Հարությունյանը Հանրային հեռուստընկերությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով` իր ընկերների երեխաները հարցնում են` ինչու զբաղվել սպորտով, եթե այսպես են վերաբերվում մեծ սպորտում:

Հարությունյանն ընդգծել է, որ նրան փրկում է միայն ժողովրդի աջակցությունը։

«Հիմա ես մեծ ցավ եմ ապրում: Ինձ փրկում է միայն այն միտքը, որ իմ ժողովուրդն ինձ հետ է: Ինձ գրում ու քաջալերում են աշխարհի չորս կողմերից», – նշել է Հարությունյանը։

Նա ավելացրել է, որ գոտեմարտից ու պատվո հարթակին կանգնելուց հետո զգում էր, որ այլևս չի ցանկանում որևէ կապ ունենալ սպորտի հետ:

«Չեմ ցականում այլևս տեսնել 55-ամյա հորս արցունքները, մորս, եղբորս, քույրերիս ապրումները», – նշել է մարզիկը։

Հարությունյանն ավելացրել է, որ հիմա պետք է հանգստանա, բուժի ձեռքի վնասվածքը և որոշ ժամանակ անց վերջնական կհասկանա, թե ինչ պետք է անի հետո։

«Եթե սպորտով այլևս չզբաղվեմ, կգտնեմ ինձ համար ինչ-որ մի բան», – նշել է Հարությունյանը։–0–