Նուբարաշենի աղբավայրում մեծ ծավալի հրդեհից հետո ծխի տարածումը կանխելու միակ ճանապարհը տարածքը հողի շերտով փակելն է․ Կամո Արեյան (ՖՈՏՈ)

10.08.2025, 17:44
Օգոստոսի 8–ին Նուբարաշենում բռնկված խոշոր հրդեհից հետո ծուխը սկսել է տարածվել ամբողջ մայրաքաղաքով․ ՖՈՏՈ
Նուբարաշենի աղբավայրում մեծ ծավալի հրդեհից հետո ծխի տարածումը կանխելու միակ ճանապարհը տարածքը հողի շերտով փակելն է․ Կամո Արեյան (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 8–ին Նուբարաշենում բռնկված խոշոր հրդեհից հետո ծուխը սկսել է տարածվել ամբողջ մայրաքաղաքով, ծխի տարածումը կանխելու միակ ճանապարհը տարածքը հողի շերտով փակելն է, ասել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

 Нубарашен свалка

Նշենք, որ օգոստոսի 8–ի ուշ երեկոյան Նուբարաշենի աղբայարվում բռնկվել է բավականին մեծ ծավալի հրդեհ։

 Нубарашен свалка

«Հրդեհը ծավալվել է դեպի հարավային թևն ամբողջությամբ։ Ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, օգոստոսի 9–ի լույս առավոտ կրակը մարվել է, բայց տարածքը շարունակվում էր ծխալ», – նշել է նա՝ ավելացնելով, որ ծուխը սկսել թ տարածվել ամբողջ մայրաքաղաքի տարածքով։

Нубарашен свалка 

Արեյանը նաև հայտնել է, որ Ավինյանի հանձնարարությամբ (Երևանի քաղաքապետ, խմբ․) ձեռնամուխ են եղել ռեսուրսների մոբիլիզացիայի։

 Нубарашен свалка

«Միակ ճանապարհը, Փրկարար ծառայության հետ համաձայնեցված, տարածքը հողի շերտով փակելն է, որը կարող է մարել ծուխը», – նշել է Արեյանը։ 

Նա տեղեկացրել է, որ մինչև ուշ երեկո իրականացվելու են հողի տեղափոխման աշխատանքներ։

Нубарашен, свалка 

«Այստեղ շուրջօրյա հերթապահում է Փրկարար ծառայությունը։ Փրկարարները հսկայական աշխատանք են իրականացնում՝ ծուխն ամբողջությամբ մարելու համար», – ասել է Արեյանը՝ նշելով, որ աշխատանքները վերսկսվել են օգոստոսի 10–ի առավոտյան և կշարունակվեն մինչև ծխի ծածկույթի վերանալը։