416.84
4.2
391.44
+21
Եղանակը Երևանում
Հայ

Աստված դառնալու ցանկություն կամ ինչու՞ են մարդիկ սիրում և վախենում տիկնիկներից

14:45
21 Մարտի 2016

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մարտի 21–ին նշվում է Տիկնիկավարի միջազգային օրը (International Day of Puppetry) կամ Տիկնիկային թատրոնի միջազգային օրը (World Puppetry Day)։ Այս տոնը նշելու առաջարկով է հանդես եկել իրանցի թատերական գործիչ Ջիվադ Զոլֆագարիխոն։ Այն սկսել են տոնել 2003 թ.–ի մարտի 21–ից։

синдром Петрушки, кукла

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը զրուցել է բեմի վարպետ, Խամաճիկների պետական թատրոնի դերասանուհի Սոնա Հարությունյանի հետ, ով աշխատում է թատրոնում հիմնադրման օրից։ Գործակալությունը հետաքրքրվել է, թե ինչ են տվել նրան տիկնիկների հետ աշխատանքի տարիներն ու հենց նրանք` տիկնիկները։

Ֆրունզիկ Մկրտչյան. «Տիկնիկավարը կրկնակի արտիստ է»

Մի անգամ մեծանուն Ֆրունզիկ Մկրտչյանը եկել է դիտելու Խամաճիկների թատրոնի ներկայացումը։ Բեմադրությունից հետո նա չի կարողացել զսպել իր հույզերը։

«Երբեք չէի կարծում, որ այս ամենն այսքան տպավորիչ է։ Տիկնիկների հետ աշխատող դերասանները կրկնակի դերասաններ են, քանի որ նրանք ոչ միայն իրենք են խաղում, այլ նաև ստիպում են «խաղալ» տիկնիկներին», – ասել է Մկրտչյանը։ Վարպետի այս խոսքերը մեկընդմիշտ մնացել են Հարությունյանի հիշողության մեջ և երկար տարիներ ոգեշնչել են նրան դժվարին ստեղծագործական ճանապարհի ընթացքում։

Տիկնիկների աշխարհը յուրահատուկ է

«Տիկնիկների աշխարհը յուրահատուկ է, այն ապրում է իր օրենքներով։ Երբ ձեռքդ ես վերցնում տիկնիկին, ապա միանգամից զգում ես նրա բնավորությունը, տրամադրությունը։ Քաշելով թելիկներից` զգում ես, թե ինչպես է արյունը սկսում հոսել տիկնիկի մարմնով։ Իսկ դրանից հետո մոռանում ես ամեն ինչի մասին` հիվանդություն, խնդիրներ, ապրում ես տիկնիկների աշխարհում», – ասաց Հարությունյանը։

кукла, марионетка

Որպես օրինակ նա պատմեց իր ամենասիրելի տիկնիկի` Բուչի մասին Վիլյամ Սարոյանի «Դուք ելնում եք աշխարհ» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումից։

«Ներկայացման մեջ մի դրվագ կա, երբ նա պարում է աթոռի վրա։ Երբեմն ինձ թվում է, թե նա այնքան է տարվում, որ, եթե ես նրան թողնեմ բեմում ու իջնեմ հանդիսատեսի մոտ, ապա նա կշարունակի պարել», – պատմում է Հարությունյանը։

Տիկնիկային թատրոնի հարատև կախարդանքը

«Տիկնիկային ներկայացումները պարզապես զվարճանք չեն։ Նրանք ունեն կրթական և մշակութային մեծ նշանակություն։ Նայեք հանդիսատես երեխաների աչքերին բեմադրության ժամանակ։ Նրանք խոսում և փայլում են», – նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով` դերասանները միշտ առիթ են փնտրում զրուցելու փոքրիկ հանդիսատեսների հետ և իմանում են, որ թատրոն այցելելը երեխաների համար մեծ իրադարձություն է, հատկապես` առաջին անգամ։

«Կարևոր է, որ բեմից հնչում է գեղեցիկ երաժշտություն, ճիշտ, գրական խոսք` առանց ժառգոնի։ 3D էֆեկտ ստեղծող հատուկ լուսավորությունը ևս մեծ նշանակություն ունի հատուկ մթնոլորտի ստեղծման համար», – ասաց Հարությունյանը։

Խամաճիկները տիկնիկների արքաներն են

«Տիկնիկային ներկայացումն ամենահին թատերական ժանրն է, իսկ խամաճիկներն` ամենաարտոնյալն են։ Եվ դա պատահական չէ, քանի որ խամաճիկների կառավարման համակարգն ամենաբարդն է», – ասաց Հարությունյանը։ 

Նրա խոսքով` մեկ խամաճիկ կառավարելու համար գործարկվում են 20–40 թելեր։ Իսկ իրենց գործի վիրտուոզներն անգամ կարողանում եմ միաժամանակ «խաղալ» մի քանի տիկնիկներով։

«Աշխատանքի տարիների ընթացքում ես սովորել եմ կառավարել միանգամից չորս խամաճիկների», – ասաց Հարությունյան։

Մարդն ուզում է գոնե մի փոքր Աստված դառնալ

Հայտնի գրող Դինա Ռուբինան տիկնիկներին մի ողջ վեպ է նվիրել` «Պետրուշկայի համախտանիշը»։ Ռուբինան բացում է տիկնիկների աշխարհի դուռը` գաղտնի և երբեմն սպառնացող։ Ռուբինան այդպես է նկարագրում տիկնիկային թատրոնը, որը դարեր շարունակ ինտրիգի մեջ է պահում հանդիսատեսին։

«Բավական է միայն հիշել անտիկ դարաշրջանի և ավելի հին ժամանակների տիկնիկներին, որոնց գտնում են պեղումների ժամանակ։ Այդ տիկնիկները` խամաճիկները, վկայում են այն մասին, որ մարդը ձգտում է տիկնիկին հաղորդել շարժվելու ունակություն և հոգևոր կյանքի տպավորություն », – կարծում է Ռուբինան։ 

Նրա կարծիքով` տիկնիկ ստեղծելիս մարդը ցանկանում է գոնե մի փոքր Աստված դառնալ։ 

кукла, марионетка

«Բուրատինոյին ստեղծած Պապա Կառլոն մեծ առասպել է։ Մարդը վաղուց ի վեր կերտել է այդ առասպելի տարբեր տեսակները` կյանքի կոչելով կենդանին անկենդան նյութից», – նշել է Ռուբինան։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը շնորհավորում է տիկնիկային թատրոնների բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում իրենց «սաներին» հետաքրքիր բեմադրություններ և հաճելի հանդիսատես։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:06
17 Ապրիլի 2024
Հայկական «այո» կամ թուրքական «ոչ»․ ի՞նչ է թաքնվում Ցեղասպանության զոհերի ցուցակը կազմելու մասին ՔՊ–ական պատգամավորի հայտարարության հետևում
Ի՞նչ է թաքնվում Ցեղասպանության զոհերի ցուցակը կազմելու մասին ՔՊ–ական պատգամավորի հայտարարության հետևում
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին