Yerevan Gastronomic Days շոու․ ինչ է սպասվում փառատոնի հյուրերին (ԾՐԱԳԻՐ)

04.06.2024, 12:10
Հունիսի 7-9-ը Երևանի կենտրոնում անցկացվող Yerevan Gastronomic Days–ի շրջանակում փառատոնի հյուրերին սպասում են անմոռանալի և ցնցող շոուներ
Yerevan Gastronomic Days շոու․ ինչ է սպասվում փառատոնի հյուրերին (ԾՐԱԳԻՐ)

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 7-9-ը Երևանի կենտրոնում անցկացվող Yerevan Gastronomic Days–ի շրջանակում փառատոնի հյուրերին սպասում են անմոռանալի և ցնցող շոուներ։

Ի՞նչ 

Գաստրոշոուն կանցկացնեն հայ և օտարազգի խոհարարներ, արվեստագետներ և հարակից ոլորտների այլ հեղինակավոր փորձագետներ:

Ամեն օր այցելուները կկարողանան մասնակցել 9-10 շոուների, որոնք կանցկացվեն տարբեր լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն։ 

Որտե՞ղ 

Շոուի գոտին գտնվելու է Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկում։ Կլինեն երկու մասնագիտացված, կահավորված բեմահարթակներ՝ հագեցած LED էկրանով, լուսավորությամբ, ժամանակակից ձայնային համակարգով, սարքավորումներով և անհրաժեշտ ամեն ինչով։ Յուրաքանչյուր սրահ կարող է տեղավորել 140 հանդիսական։ 

Բոլոր վարպետության դասերի, սեմինարների և շոուների ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան համտեսել հայկական գինիներ կամ այլ խմիչքներ: Շոուն, որի ընթացքում հայ և օտարերկրացի շեֆ խոհարարները կպատրաստեն ճաշատեսակներ, կուղեկցվի համապատասխան ուտեստի մատուցմամբ և համտեսով։ Սնունդն ու խմիչքը կօգնեն հանդիսատեսին տեսնել, համտեսել և գործնականում կիրառել ստացված գիտելիքները։ 

Շոուի ցանկ 

7 հունիսի 

Առաջին բեմահարթակ

гастрошоу

16:30 - 18:30

«HerMine Dialog Show» (հայերեն)

Կվարեն բլոգեր Հերմինե Ստեփանյանը, խոհարար և բլոգեր Շաղիկ Տեր–Վարդանյանը, բլոգերներ Կարինե Վարդանյանը, Սոնյա Ավագյանը, Շահան և Մելիս Թերզիբաշյանները։ 

19:00 - 20:00 

Շեֆ Մերի Սյու Միլիքնի «Climate Friendly and Plant Forward California Cooking» գաստրոշոու (անգլերեն) 

Երկրորդ բեմահարթակ

20:15 - 21:00

Շեֆ խոհարարներ Ալեն Ալեքսանյանի և Դավի Տիսոյի «The transformation of the classic French bourgeois cuisine in the Armenian terroir» գաստրոշոու (ֆրանսերեն՝ անգլերեն և հայերեն թարգմանությամբ) 

21:30 - 22:30

Շեֆ խոհարարներ Ալեն Ալեքսանյանի և Դավի Տիսոյի «The transformation of the classic French bourgeois cuisine in the Armenian terroir» գաստրոշոու (ֆրանսերեն՝ անգլերեն և հայերեն թարգմանությամբ) 

8 հունիսի 

Առաջին բեմահարթակ

гастрошоу

16:30 - 17:15 

Չինաստանից հրավիրված մասնագետի գաստրոշոու (չինարեն՝ հայերեն թարգմանությամբ) 

17:45 - 18:30

Շեֆ խոհարար Ջիհանի գաստրոշոու (անգլերեն)

Երկրորդ բեմահարթակ 

16:30 - 17:15

Շեֆ խոհարար Արբի Ղարախանիի գաստրոշոու (անգլերեն) 

17:45 - 18:30

Շեֆ խոհարար Շաղիկ Տեր–Վարդանյանի գաստրոոշու (անգլերեն)

19:00 - 19:45

Շեֆ խոհարար Նատալյա Վասկեսի գաստրոշոու (անգլերեն) 

20:15 - 21:00 

Շեֆ խոհարարներ Տիգրան Ղամբարյանի և Տանյա Մանի գաստրոշոու և գինու վարպետության դաս (ռուսերեն) 

21:30 - 22:30 

Արայիկ Գալստյանի ծաղկային շոու (ռուսերեն) 

9 հունիսի 

Առաջին բեմահարթակ

гастрошоу

16:30 - 17:15

«Ժենգյալով հաց» գաստրոշոու (հայերեն)

17:45 - 18:30 

MOV ռեստորանի գաստրոշոու (հայերեն) 

20:15 - 21:00 

Չեխիայից հրավիրված մասնագետի գաստրոշոու (անգլերեն) 

21:30 - 22:30 

Զարմիգ Հալլաջյանի գաստրոշոու (հայերեն) 

Երկրորդ բեմահարթակ 

20:00 - 21:00 

Շեֆ խոհարար Մեյսամ Աբդուլա Կխալեկի գաստրոշոու (անգլերեն) 

21:30 - 22:30 

Էկո-արտադրանք արտադրող հայկական ՓՄՁ-ների գաստրոշոու (հայերեն)։