«Խոհարարությունը սրտից բխող արհեստ է, այլ ոչ մտքից»․ Միշլենի երկու աստղի արժանացած Ալեն Ալեքսանյան

22.05.2024, 18:14
Yerevan Gastronomic Days-ի գալա ընթրիքը յուրահատուկ առիթ է բարձրակարգ ընթրիքների մշակույթի ներդրման հետ մեկտեղ իրականացնել բարեգործական նպատակներ
«Խոհարարությունը սրտից բխող արհեստ է, այլ ոչ մտքից»․ Միշլենի երկու աստղի արժանացած Ալեն Ալեքսանյան
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Yerevan Gastronomic Days-ի գալա ընթրիքը յուրահատուկ առիթ է բարձրակարգ ընթրիքների մշակույթի ներդրման հետ մեկտեղ իրականացնել բարեգործական նպատակներ։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել Միշլենի երկու աստղի արժանացած հայտնի շեֆ խոհարար Ալեն Ալեքսանյանը։

Խոհարարությունը սրտից բխող արհեստ է, այլ ոչ մտքից

«Գալա ընթրիքի ողջ հասույթը կհատկացվի Ֆրանս-հայկական մասնագիտական կրթության կենտրոնի չորս ուսանողի՝ ապահովելով նրանց երեք տարվա ուսման վարձը։ Եթե այս միջոցառումը հաջողենք և ես հաջորդ տարի նորից գամ, այս անգամ Միշլենի երեք աստղի և մեկ Bocuse d'Or–ի արժանացած Ռեժիս Մարկոնի հետ։ Ես կրկին իմ ներդրումը կունենամ անապահով ուսանողների կրթության գործում», – ասաց Ալեքսանյանը։

Նա նշեց, որ նրանք հետագայում ևս հետևելու են ուսանողների կարիերային, ուստի լրատվամիջոցների լուսաբանումը կամ հոնորարը այս պարագայում իրեն չեն հետաքրքրում։

«Խոհարարությունը սրտից բխող արհեստ է, այլ ոչ մտքից», – խոստովանեց Ալեքսանյանը։

Հայտնի շեֆ խոհարարը ներկայացրեց գալա ընթրիքների ճաշացանկերի ձևավորման առանձնահատկությունները։

«Շոուի բաղադրատոմսերի պատրաստման ընթացքը բեմականացման վերածելը կախված է անցկացման վայրից, հանդիսատեսից, որին պետք է հրապուրել և այն թիրախային գաղափարից, որը ցանկանում է փոխանցել խոհարարը բաղադրատոմսի միջոցով, օրինակ՝ կիրառվող մթերքների ծագման, եղանակային, առողջ սննդակարգային հատկանիշները», – ասաց Ալեքսանյանը։

Նա նշեց, որ երբ գտնվում է Հայաստանում, օգտագործում է բացառապես հայկական մթերքներ։

«Սա ակնհայտ է փաստ է, և ոչ թե պարտավորություն։ Ես կարևորում եմ մթերքների թարմությունը, ծագման վայրն ու անցած ճանապարհը և որակը՝ առողջության համար։ Որ երկրում էլ լինեմ, ուշադրությունս սևեռում եմ տվյալ երկրի եղանակային և ազգային խոհանոցի մթերքների վրա», – ընդգծեց «աստղային» շեֆը։

Նա նաև գաղտնիք բացահայտեց և պատմեց ճաշատեսակի մասին, որը կպատրաստի իր տատիկի բաղադրատոմսով Երևանի գալա ընթրիքի համար։

«Տատիկս՝ Հռիփսիմեն, վառարանում պատրաստում էր կես սմբուկ՝ լցոնված գառան ուսով և այնուհետ դրա նիորայի պղպեղով համեմված սոուսն օգտագործում էր բրնձի ու բոված վերմիշելի համեղագույն փլավի համար», – պատմեց Ալենը։

Գալա ընթրիք՝ նվիրված բարերար Ժիրայր Ավանյանի հիշատակին

Жирайр Аванян

Gala Dinner բարեգործական ընթրիքը նվիրված է ռեստորատոր և բարերար Ժիրայր Ավանյանի հիշատակին, ով շատ բան է արել հայկական խոհանոցի և գինիների հանրաճանաչության և առաջխաղացման համար։ Նա լայնախոհ մարդ էր, հաջողակ ռեստորատոր և Նյու Յորքի արվեստի պատկերասրահի սեփականատեր, թանկարժեք նկարների և մեքենաների կոլեկցիոներ։

90-ականներին նա թողեց ամեն ինչ և եկավ Հայաստան, որպեսզի փոխի սննդի մշակույթն ու նպաստի երկրի բարելավմանը։ Ավանյանը մինչև իր կյանքի վերջին օրը հավատում էր, որ Հայաստանին սպասվում է մեծ ապագա և ամեն կերպ աջակցում էր հայ տաղանդավոր երիտասարդներին։ Խորհրդանշական է, որ բարեգործական ընթրիքից ստացված հասույթը կուղղվի հենց կրթական նպատակներին։

Ավանյանի կինը՝ Աիդա Միրզոյանը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմեց, թե ինչու է Հայաստանի համար կարևոր բարեգործական գալա ընթրիքների նոր մշակույթը։

Жирайр Аванян

«Նոր բան սկսելը միշտ գովելի է։ Եթե Ժիրայր Ավանյանը ողջ լիներ, շատ ուրախ կլիներ նման նախաձեռնության համար, քանի որ նա միշտ սիրում էր ամեն նորը, սիրում էր երիտասարդությանը, սիրում էր շփվել երիտասարդների հետ։ Վերջին տարիներին Դիլիջանում նա իր շուրջն էր համախմբել երիտասարդների մի մեծ խմբի։ Շփվեց նրանց հետ, փորձի փոխանակում կատարեց, լսեց նրանց կարծիքը։ Նա բարձր էր գնահատում նրանց և հիանում նրանցով»,- ասաց բարերարի կինը։

Նա տեղեկացրեց, որ գալա ընթրիքը կանցկացվի Դիլիջանում իրենց ընտանիքի կողմից ստեղծված «Իմ տուն» ռեստորանում։

«Մեր ընտանիքը նախաձեռնել և մասնակցել է բազմաթիվ բարեգործական նախագծերի Հայաստանում։ Մասնավորապես, կազմակերպել ենք բարեգործական ընթրիքներ, աճուրդներ Մեծ սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի օգտին, Գյումրու ավերիչ երկրաշարժի ժամանակ իրենց ողջ ունեցվածքը կորցրած մարդկանց բնակարանով ապահովելու համար»,- ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով, Ավանյանի համար բիզնեսը երբեք ինքնանպատակ չի եղել. Դա առաջին հերթին հնարավորություն էր օգնելու ինքնադրսևորվել երիտասարդներին, ովքեր իրենց առաջին քայլերը կատարել են նրա ղեկավարությամբ։ Նա մենթոր է դարձել բոլոր երիտասարդների համար։

«Տարիներ անց արտասահմանից վերադարձած երիտասարդները երախտագիտությամբ էին խոսում իրենց մենթորի մասին»,- ասաց Միրզոյանը։