Ժենգյալով հաց, պիցցա և տոլմա․ ցանկացած ճաշակի վարպետության դասեր Yerevan Gastronomic Days–ի շրջանակում (ԾՐԱԳԻՐ)

06.06.2024, 17:52
Հունիսի 7-9-ը Երևանում անցկացվող Yerevan Gastronomic-ի շրջանակում կկազմակերպվեն բազմաթիվ վարպետության դասեր, որոնք կհամապատասխանեն յուրաքանչյուրի ճաշակին
Ժենգյալով հաց, պիցցա և տոլմա․ ցանկացած ճաշակի վարպետության դասեր Yerevan Gastronomic Days–ի շրջանակում (ԾՐԱԳԻՐ)

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 7-9-ը Երևանում անցկացվող Yerevan Gastronomic-ի շրջանակում կկազմակերպվեն բազմաթիվ վարպետության դասեր, որոնք կհամապատասխանեն յուրաքանչյուրի ճաշակին։

Ժենգյալով հաց՝ արցախցիների անձնագիրը

Нелли Погосян

Yerevan Gastronomic Days–ի ամենավառ միջոցառումներից մեկը խոստանում է դառնալ ժենգյալ հացի պատրաստման վարպետության դասը։ 

«Ժենգյալովյան հացը ավանդույթ է, արցախցու անձնագիրը, ուստի որոշեցինք պատրաստել այն։ Մեզ միացել է նաև արցախցի տատիկների երաժշտական ​​խումբը՝ ապահովելու արցախյան ոգու առկայությունը»,- «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց «Արցախի համը» սոցիալական նախաձեռնության հիմնադիր Նելլի Պողոսյանը։ 

Նրա խոսքով, փորձ է արվելու ցույց տալ, թե ինչ կարող է ստացվել 22 տեսակի կանաչեղենի համադրումից, թե որքան բարակ կարելի է գրտնակել խմորը և որ ամենակարևորն է, թե ինչպես են իսկական արցախցիները պատրաստում ժենգյալ հացը՝ մեծ սեր դնելով դրա մեջ։ 

«Ամեն ինչ պետք է պատրաստել մեծ սիրով և ջանասիրությամբ, և պետք է չմոռանալ ավելացնել քոնը, ինչը ճաշատեսակին կհաղորդի նոր համ», - Պողոսյանը ներկայացրեց խոհարարական գլուխգործոցների գաղտնիքը։

Նա նշեց, որ նախաձեռնության համար մեծ պատիվ է մասնակցել Yerevan Gastronomic Days–ին և ներկայացնել արցախյան ավանդական ուտեստը։

«Մենք պատրաստվում ենք ըստ արժանվույն հանդես գալ այս մասշտաբային փառատոնին։ Ոգեշնչվում ենք մեր նախնիներից հասած բաղադրատոմսերից՝ պահպանելով դրանք և շարունակելով տարածել ամբողջ աշխարհում»,- եզրափակեց Պողոսյանը։

Վարպետության դասերը՝ որպես պատմություն և մշակույթ 

Зармиг Алладжян

Շեֆ խոհարար, Qatar International Food FESTIVAL–ի համահիմնադիր, «Մամիգ» ռեստորանի հիմնադիր Զարմիգ Հալլաջյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում նշեց, որ իր համար մեծ պատիվ և ուրախություն է Հայաստանում գաստրոնոմիկ շոու վարելը։

«Ավելի քան 40 երկիր այցելելուց հետո հայրենիք վերադառնալն ինձ հպարտությամբ և սպասումով է լցնում։ Սա բացառիկ հնարավորություն է՝ ցուցադրելու հայկական և լիբանանյան խոհանոցների միաձուլումը, մեր հայրենակիցների հետ կիսելու մեր հարուստ մշակութային ժառանգությունն ու նորարարական խոհարարական տեխնոլոգիաները։ Ես անհամբեր սպասում եմ տեղական համայնքի հետ շփվելու, մեր ավանդույթները տոնելու և Հայաստանի վառ գաստրոնոմիկ կյանքին նպաստելու հնարավորությանը», - ասաց Հալլաջյանը։

Նրա խոսքով, վարպետության դասերին պետք է ներկայացվեն տարբեր ազգերի ուտեստներ, ինչպես նաև պատմությունը և մշակույթը։

Հայտնի շեֆ խոհարարը հորդորեց սկսնակ խոհարարներին չվախենալ սխալվելուց, զարգանալ, քրտնաջան աշխատել և կենտրոնանալ սեփական կրքի և նպատակների վրա: Նա նաև խոստովանեց, որ ոգեշնչված է ուտեստներ ստեղծելու նոր մեթոդներով և արվեստով։

«QIFF-ը (Qatar International Food Festival) ստեղծվել է Qatar Tourism կազմակերպության կողմից: Ես շատ հպարտ եմ, որ թիմի մի մասն եմ: Ամեն տարի մենք հյուրընկալում ենք մասնագետների և հայտնի մարդկանց ամբողջ աշխարհից: Ես ներկայացնում եմ իմ վարպետության դասերը և հանդես եմ գալիս որպես հաղորդավար կառավարության կողմից կազմակերպված այս միջոցառմանը, որը նշանակալի ազդեցություն ունի տեղական և միջազգային հասարակության վրա: Սա յուրօրինակ իրադարձություն է Կատարի համար»,- պատմեց Հալլաջյանն աշխարհի ամենահայտնի food փառատոներից մեկի մասին, որին ինքն անմիջական մասնակցություն ունի։

Ինչ վերաբերում է նրա հիմնած ռեստորանին, ապա դրա հայեցակարգը միավորում է հայկական և լիբանանյան մշակույթները՝ ներկայացնելով ֆյուժն ճաշացանկ։

«Իմ առաքելությունը տարբերվում է՝ կախված հասարակությունից և երկրից: Պրոֆեսիոնալ առումով ես հարգում եմ յուրաքանչյուր երկրի յուրահատուկ բաղադրիչները, համն ու մշակույթը»,- ասաց Զարմիգը:

Վարպետության դասերի ժամանակացույցը

7 հունիսի 

Առաջին բեմահարթակ 

20:30 - 21:15 

Արվեստագետ Արթուր Չեխի «Սնունդն արվեստի պատմության մեջ» վարպետության դաս (ռուսերեն) 

21:45 - 22:30 

Pizza making master class "The real taste of Naples" – Maestro Pizzaiolo Marco Leone (անգլերե)

8 հունիսի 

Երկրորդ բեմահարթակ 

20:30 - 21:15 

«Դոլմամա» ռեստորանի՝ տոլմայի պատրաստման վարպետության դաս 

9 հունիսի 

Առաջին բեմահարթակ 

16:30 - 17:15 

«Արցախի համը» ժենգյալով հացի պատրաստման վարպետության դաս (հայերեն):