Հայաստանում կանցկացվի երիտասարդ խոհարարների բացառիկ մրցույթ՝ «աստղային» ժյուրիի կազմով
16.05.2024,
14:21
Հայաստանի խոհարարների ասոցիացիան, համագործակցելով Խոհարարների համաշխարհային ասոցիացիայի հետ, Հայաստանում կազմակերպում է երիտասարդ խոհարարների բացառիկ մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի խոհարարների ասոցիացիան, համագործակցելով Խոհարարների համաշխարհային ասոցիացիայի հետ, Հայաստանում կազմակերպում է երիտասարդ խոհարարների բացառիկ մրցույթ։
Այս կարևոր նախաձեռնությանն աջակցել են YereWine Days–ը, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը և WorldSkills Armenia–ն։
Հունիսի 7-ից հունիսի 9-ը ամենամյա «Երևանի գաստրոնոմիկ օրերի» շրջանակում, անցկացվելու են իր բնույթով եզակի, բայց թվով երկրորդ «Հայաստանի Երիտասարդ Ուսանող- Խոհարարների Մրցույթ 2024» կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը:

Այս մրցույթի շրջանակում Հայաստանի Խոհարարների Ասոցիացիան օգտագործելով իր հնարավորությունները խոհարարության միջազգային հարթակներում, արդեն երկրորդ անգամ արտասահմանից հրավիրել է խոհարարական ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող և որոշում կայացնող դատավոր- շեֆ խոհարարների, որոնց միջոցով կկայանա բարձր մակարդակի և միջազգային չափորոշիչներին համապատասխան «Հայաստանի Երիտասարդ Ուսանող- Խոհարարների Մրցույթ 2024» -ը:
«Աստղային» ժյուրիի անդամներից են Եվրոպայում CEBP հացթուխների և հրուշակագործների նախկին նախագահ և UIBC-ի համաշխարհային հացթուխների և հրուշակագործների կազմակերպության նախագահ Գյունթեր Քոեֆֆերը (Gunter Koerffer), Royal Academy of Culinary Arts-ի, ավագ վարպետ, Young Chef Olympiad-ի մենթոր Զիհան Ալ Սահավնեհն (Jihan Al Sahawneh), Տուրիստական հետազոտությունների և խորհրդատվական հիմնադրամի գիտագործնական ուսումնական կենտրոնի ներկայացուցիչ Հուսսեին Բահրամին (Hossein Bahrami), BHMS Business & Hotel Management School-ում BHMS Շվեյցարիայի խոհարարական ծրագրերի ղեկավար Շոն Լեոնարդը (Shaun Leonard)։
Երիտասարդ խոհարարների մրցույթի շնորհիվ Հայաստանը դառնում է ճանաչելի աշխարհի խոհարարական քարտեզի վրա

Երիտասարդ խոհարարների լավագույն տասնյակում ընդգրկված Լիանա Մելքոնյանը, ով երիտասարդ խոհարարների նախորդ մրցույթում լավագույնն էր ճանաչվել «Դանակի վարպետություն» և «Խոհանոցի հիգիենա» անվանակարգերում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պարզաբանեց, թե ինչու է երիտասարդ խոհարարների համար կարևոր մասնակցել նմանատիպ միջոցառումներին և ինչ են դրանք տալիս Հայաստանին։ Ի դեպ, Լիանան, ոգեշնչված իր հաջողություններով, այս տարի կմասնակցի WorldSkills France-ի խոհարարների մրցույթին։
«Երիտասարդ խոհարարների մրցույթին մասնակցելն ինձ վստահություն ներշնչեց։ Ձեռք բերեցի շատ նոր ընկերներ այլ երկրներից, արժեքավոր փորձ, որը թույլ է տալիս հաղթահարել դժվարությունները՝ առանց ավելորդ լարվածության։ Դժվար է գերագնահատել ժյուրիի անդամների, աշխարհահռչակ ու փորձառու մենթորների հետ շփման կարևորությունը։ Դա ինձ ապագայում շատ բան կտա»,- ասաց Լիանան։
Նա նշեց, որ մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ «Բանջարեղենային ուտեստ» և «Աղանդեր»:

«Առաջին առաջադրանքը շատ լավ կատարեցի և դարձա 4-րդը 60 երիտասարդ խոհարարների շրջանում: Պատրաստեցի բանջարեղենով և բեշամել սոուսով պաստա, իսկ որպես աղանդեր՝ ֆրանսիական կրեպ։ Ինձ ասացին, որ ինձ մոտ ամենալավն է ստացվել»,- ասաց Լիանան։
Նա նաև նշեց, որ մրցույթին մասնակցելու ժամանակ արդեն ուներ հնգամյա աշխատանքային ստաժ՝ որպես խոհարար։
«Ինձ շատ օգնեցին շեֆ–խոհարար, իմ մենթոր Արբի Ղարախանին, ավելի վաղ շրջանում իմ շեֆ–խոհարար Վաչագան Ջանոյանը։ Չնայած ծնողներս են օգնել ինձ զարգացնել հետաքրքրությունն ու խոհարարական գործի սկզբնական հմտությունները», – ասաց Լիանան։
Նրա խոսքով, երիտասարդ խոհարարների մրցույթը հայ մասնագետներին հնարավորություն կտա ձեռք բերել նոր փորձ, բարձրացնել որակավորումը, ինչպես նաև կնպաստի Հայաստանի ռեստորանային ոլորտի զարգացմանը։
«Հայաստանը, նման մրցույթների շնորհիվ, դուրս է գալիս միջազգային մակարդակ, դառնում ճանաչելի աշխարհում։ Բազմաթիվ շնորհալի երիտասարդներ, ովքեր ապրում են Հայաստանում, կարող են ցույց տալ իրենց լավագույն կողմերը», – ասաց Լիանան։
Մրցույթը՝ որպես խոհարարական դռների բանալի

Հայաստանի խոհարարների ասոցիացիայի խոսնակ Տիգրան Ղամբարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պարզաբանեց, թե ինչ չափորոշիչներով են ընտրվում մրցույթի մասնակիցները, որ հմտություններն ու որակներն են համարվում առանցքային նման միջոցառումներում հաջող ելույթի համար։
«Մենք օգտագործում ենք միջազգային չափորոշիչներ, որոնք նախատեսում են մասնակիցների երկփուլ գնահատում։ Մրցավարները բաժանվում են երկու խմբի՝ մեկը գնահատում է տեխնիկական մասը, երկրորդը՝ համային որակներն ու ճաշատեսակի մատուցումը։ Երիտասարդ խոհարարների համար ամենակարևորն է լինել կազմակերպված, հավաք, սթրեսակայուն։ Եթե մասնակիցը կկարողանա կազմակերպել իր ժամանակն ու աշխատանքը և ամեն ինչ ճիշտ կատարել, ապա, հաստատ, դուրս կգա եզրափակիչ», – ասաց Ղամբարյանը։
Նրա խոսքով, նման մրցույթների ընթացքում մասնակիցները ձեռք են բերում անգնահատելի փորձ, որը հետագայում կօգնի ստեղծել խոհարարների ազգային թիմ։
Նա նաև պատմեց երիտասարդ խոհարարների սխալների մասին։
«Տիպիկ սխալները հիմնականում առաջանում են սթրեսի և անկազմակերպվածության պատճառով։ Երիտասարդ խոհարարները շատ հաճախ մոռանում են ավելացնել աղ և համտեսել ճաշատեսակները։ Խորհուրդ կտայի լինել ավելի կազմակերպված, չմոռանալ, որ յուրաքանչյուրը ներկայացնում է իր քոլեջն ու ուսումնարանը միջազգային մակարդակում, իսկ հաղթանակի դեպքում՝ նաև համաշխարհային ասպարեզում», – ասաց Ղամբարյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ մրցույթի հաղթողը կճանաչվի Հայաստանի 2024թ․–ի լավագույն երիտասարդ խոհարար։ Նրա առջև կբացվեն բազմաթիվ ուսումնական հաստատությունների դռները, նա հնարավորություն կստանա մասնակցել միջազգային ընկերությունների բազմաթիվ նախաձեռնություններին, ինչպես նաև երկու տարին մեկ անգամ անցկացվող Worldskills խոհարարների օլիմպիադային։
«Յուրաքանչյուր նման մրցույթ նպաստում է ոլորտի զարգացմանն ու նրա որակյալ աճին», – ասաց Ղամբարյանը։
Մրցույթի միջոցով դեպի Միշլենի և Bocuse d'Or–ի աստղեր

EventToura–ի համահիմնադիր և Yerevan Gastronomic Days–ի կազմակերպիչ Նունե Մանուկյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում նշեց, որ Գաստրոնոմիկ օրերի և մրցույթի համագործակցության էությունը խոհարարական վարպետության ամբողջ շրջանակը ներկայացնելն է՝ նորեկներից մինչև վարպետներ։
Նրա խոսքով, հայ հասարակությունը պետք է հասկանա, որ ցանկացած մեծ ճանապարհ սկսվում է առաջին քայլից։
«Yerevan Gastronomic Days–ի ընթացքում հնարավոր կլինի ներկա գտնվել խոհարարական շոուի, որը ցուցադրում է խոհարարական վարպետության բարձունքը։ Հայաստանը Արևելքի և Արևմուտքի միջև խոհարարական փառատոների հաբ դառնալու ներուժ ունի։ Հնարավոր է՝ մրցույթին մասնակցող երիտասարդ խոհարարները մի օր արժանանան Միշլենի և Bocuse d'Or–ի աստղի», – ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով, մրցույթը երիտասարդ խոհարարներին հնարավորություն է տալիս դառնալ ճանաչված, ձեռք բերել արժեքավոր հմտություններ, ինքնադրսևորվել։
«Շատ կարևոր է Հայաստանում նման միջազգային մրցույթների անցկացումը։ Դա ապացուցում է, որ երկիրը զարգանում է, հետ չի մնում համաշխարհային միտումներից», – ասաց Մանուկյանը։
Նա տեղեկացրեց, որ մրցույթին կմասնակցեն երիտասարդ խոհարարներ Հայաստանի տարբեր քոլեջներից, մասնակցության հայտերը դեռ ընդունվում են։
«Հույս ունենք, որ սա դեռ սկիզբն է։ Կգա ժամանակ, երբ Հայաստանի մրցույթին կցանկանան մասնակցել նաև այլ երկրների երիտասարդ խոհարարներ», – ասաց Մանուկյանը։
Նա զուգահեռներ անցկացրեց Հայաստանում անցկացվող թատերական փառատոների հետ, որոնք աստիճանաբար դարձել են այնքան հայտնի, որ այդ փառատոներին մասնակցում են նաև այլ երկրների թատերախմբեր։
«Ժյուրիի «աստղային» կազմը ևս մեծ հնարավորություններ է բացում երիտասարդ մասնակիցների համար, որոնց կընձեռվի աննախադեպ հնարավորություն իմանալու նորը։ Երբ վարպետները հեռանում են Հայաստանից, նրանց մոտ մնում է տպավորություն, որ Հայաստանը մեծ ներուժով, տաղանդավոր խոհարարներով, հարուստ խոհանոցով և համեղագույն աուտենտիկ մթերքով գաստրոնոմիկ երկիր է», – նշեց Մանուկյանը։
Նա փաստեց, որ նման մրցույթների անցկացումը երիտասարդ խոհարարներին հարստացնում է փորձով, օգնում է Հայաստանին զբաղեցնել արժանի տեղ աշխարհի խոհարարական քարտեզի վրա, ճանաչված է դարձնում հայկական խոհանոցը։
«Անցել է այն ժամանակ, երբ խոհարար էր համարվում նա, ով քիչ թե շատ կարողանում էր պատրաստել։ Խոհարարի աշխատանքը նույնպես արվեստ է, ինչպես նկարչինը», – ընդգծեց EventToura–ի համահիմնադիրն ու Yerevan Gastronomic Days–ը կազմակերպիչը։