Էլինա Դանիելյանը բաց թողեց մրցանակային տեղ գրավելու հնարավորությունը Բաթումիի Շախմատի Եվրոպայի առաջնությունում

30.05.2015, 19:10
Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը շաբաթ օրը զիջեց ուկրաինուհի Նատալյա Ժուկովային Շախմատի Եվրոպայի առաջնության վերջին` 11-րդ տուրում, որն այսօր ավարտվել է Վրաստանում:
Էլինա Դանիելյանը բաց թողեց մրցանակային տեղ գրավելու  հնարավորությունը Բաթումիի Շախմատի Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը շաբաթ օրը զիջեց ուկրաինուհի Նատալյա Ժուկովային Շախմատի Եվրոպայի առաջնության վերջին` 11-րդ տուրում, որն այսօր ավարտվել է Վրաստանում:

Վերջին տուրի նախօրեին Դանիելյանը զբաղեցնում էր երրորդ տեղը մրցանակային աղյուսակում, սակայն այսօր տարած պարտությունը զրկել է նրան առաջնության երեք մրցանակային տեղերից մեկը զբաղեցնելու հնարավորությունից:

Այսպիսով, ուկրաինուհի Ժուկովան, հնարավոր 11 միավորից վաստակելով 9,5 միավոր, դարձել է Եվրոպայի չեմպիոն, արծաթե մեդալակիր է դարձել վրացի Նինո Բացիաշվիլին` վաստակելով 9 միավոր, երրորդ տեղում է 8 միավոր վաստակած ռուս Ալինա Կաշլինսկայան:

Եվրոպայի կանանց առաջնությունն անցկացվում էր 11 տուրով շվեյցարական համակարգով մայիսի 19-30-ը Բաթումիի մոտակայքում գտնվող Չակվի հանգստավայրում: Առաջնությանը մասնակցել է 98 շախմատիստուհի: Հայաստանը ներկայացնում էր 8 շախմատիստուհի:

Ընդհանուր մրցանակային ֆոնդը 60 հազար եվրո է: 14 լավագույններն իրավունք են ստացել ուժերը չափերը աշխարհի հաջորդ առաջնության ժամանակ:-0-