Պատգամավորը շնորհավորել է Հայաստանի շախմատի հավաքականին աշխարհի առաջնությանը հաղթանակ տանելու կապակցությամբ

26.07.2011, 14:46
Պատգամավորը շնորհավորել է Հայաստանի շախմատի հավաքականին աշխարհի առաջնությանը հաղթանակ տանելու կապակցությամբ

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը շնորհավորել է Հայաստանի շախմատի հավաքականին Չինաստանի Նինբո քաղաքում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը հաղթանակ տանելու կապակցությամբ:

Վերջին տուրում հայ շախմատիստները ոչ-ոքի են խաղացել ուկրաինացիների հետ 2։2 հաշվով՝ հավաքելով 14 միավոր, դարձել են անհասանելի ամենամոտ հակառակորդի՝ Չինաստանի հավաքականի համար, որն ունի 11 միավոր։

Չինաստան-Հունգարիա հանդիպումը, որը պետք է որոշի թիմերի դասավորվածությունն առաջին եռյակում, դեռ շարունակվում է։ Ուկրաինացիները Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից հետո հավաքել են 12 միավոր:

«Շնորհավորում եմ մեր շախմատիստներին հաղթանակի առթիվ և հուսով եմ, որ Հայաստանը կպահպանի իր չեմպիոնությունը բոլոր ոլորտներում, ոչ միայն շախմատում», - երեքշաբթի լրագրողներին ասաց Մինասյանը:-0-