Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը կգործի 2007 թ.-ի սեպտեմբերից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ֆեդերացիայի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Իսրաելյանը։
«Կայքից օգտվողներին հայկական ֆուտբոլի մասին ողջ տեղեկատվությունը կտրամադրվի երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն», - ասաց նա։
Իսրաելյանը նշեց, որ կայքում կզետեղվի տեղեկատվություն հավաքականների, ակումբների և երիտասարդական թիմերի մասին ։
«Կայքի կարիքը վաղուց կար, քանի որ հայկական ֆուտբոլով հետաքրքրվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում», - ասաց նա։-0-