Լինգարդ. Մխիթարյանն ամենաշուտն է գալիս մարզումների, իսկ Պոգբան միշտ ուշանում է

07.02.2017, 14:54
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը պատասխանել է այն հարցին, թե ով է ամենաշուտը ժամանում մարզումների, իսկ ով` ուշանում:
Լինգարդ. Մխիթարյանն ամենաշուտն է գալիս մարզումների, իսկ Պոգբան միշտ ուշանում է
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը պատասխանել է այն հարցին, թե ով է ամենաշուտը ժամանում մարզումների, իսկ ով` ուշանում, հաղորդում է armsport.am կայքը:

«Ամենաշուտը գալիս է Մխիթարյանը: Իր տրանսֆերից հետո նա շատ-շատ շուտ է գալիս մարզումների», - ասել է Լինգարդը:

Անդրադառնալով ուշացողներին` ֆուտբոլիստը նշել է, որ դա Պոգբան է: «Նա միշտ ուշանում է, էական չէ, թե ինչի համար, Փոլը միշտ ուշ է գալիս»,- մեջբերում է կայքը Լինգարդի խոսքը` հղում անելով «Sky Sports»-ին: -0-