Լևոն Արոնյանը հաղթեց գործող չեմպիոնին
10.06.2017,
22:49
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթանում է «Norway Chess» շախմատային գերմցաշարը:

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթանում է «Norway Chess» շախմատային գերմցաշարը:
Չորրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Պարտիան ավարտվեց 35-րդ քայլում, հայտնում է armsport.am-ը:
Արոնյանի նախորդ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքիներով:
Այս պահին Արոնյանը մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է` 2,5 միավորով:
Կիրակի` հունիսի 11-ին, Արոնյանն կխաղա Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: -0-