Կարեն Գիլոյանը նշանակվել է «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Կարեն Գիլոյանը նշանակվել է «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի Facebook-յան պաշտոնական էջը։
«Ուրարտու» բասկետբոլային ակումբը հայտնում է, որ ակումբի նախագահի պաշտոնը Կարեն Գիլոյանը նորից է ստանձնել:
«Նոր ղեկավարությամբ ակումբը պատրաստվում է նոր շնչով և մոտեցումներով ներկայանալ նոյեմբերին մեկնարկելիք Հայաստանի Ա Լիգայի առաջնությանը»,-նշվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
«Մեր նպատակն է վերադարձնել «Ուրարտուի» երբեմնի բարձր դիրքն ու հեղինակությունը, ձևավորել մրցունակ թիմ՝ երկրպագուների համար ապահովելով դիտարժան բասկետբոլ: Վստահ եմ՝ միասին կարող ենք հասնել նոր հաջողությունների», – նշել է Կարեն Գիլոյանը։
Նշվում է, որ ակումբի կազմն ու մարզչական շտաբը կհրապարակվեն առաջիկա օրերին։
Ավելի օպերատիվ լուրերին կարող եք ծանոթանալ մեր Տելեգրամում

