Հունահռոմեականների Մ23 հավաքականը ԵԱ-ան թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը

16.03.2026, 10:43
Հավաքականը  նվաճել է 2 ոսկե,1-ական արծաթե և բրոնզե մեդալներ
Հունահռոմեականների Մ23 հավաքականը ԵԱ-ան թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․/Նովոստի–Արմենիա/․Հունահռոմեականների Մ-23 հավաքականը ԵԱ-ան թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը։

Այս մասին հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։

 Հավաքականը  նվաճել է 2 ոսկե,1-ական արծաթե և բրոնզե մեդալներ։

Մրցանակը ստացել է հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։

Նշենք, որ  60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանն ու գերծանր քաշային Արամայիս Հարությունյանը դարձել են մրցաշարի ոսկե մեդալակիրներ:

Բրոնզե մեդալակիր է դարձել 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, արծաթի է արժանացել 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը: