Հայաստանի մարմնամարզության հավաքականն Աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցի 4 մարզիկով
16.02.2026,
17:41
Փետրվարի 17-23-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կկայանա Աշխարհի գավաթի առաջին փուլը
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 17-23-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կկայանա Աշխարհի գավաթի առաջին փուլը։
Ինչպես հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան, տղաների հավաքականը կմասնակցի հետևյալ կազմով՝ Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան, Արթուր Դավթյան, Արթուր Ավետիսյան։

