Հայաստանը ներկայացնող գեղասահորդների զույգը հաղթահարել է Օլիմպիական խաղերի որակավորման փուլը և այսօր հանդես կգա ազատ ծրագրում (ՎԻԴԵՈ)

16.02.2026, 10:51
Կարճ ծրագրում հայ գեղասահորդները փայլուն ելույթով զբաղեցրել են 12-րդ հորիզոնականը և իրավունք ստացել մասնակցելու ազատ ծրագրին․ ՎԻԴԵՈ
Հայաստանը ներկայացնող գեղասահորդների զույգը հաղթահարել է Օլիմպիական խաղերի որակավորման փուլը և այսօր հանդես կգա ազատ ծրագրում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը հաղթահարել է ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի որակավորման փուլը:

Կարճ ծրագրում հայ գեղասահորդները փայլուն ելույթով վաստակել են 66.27 միավոր, զբաղեցրել են 12-րդ հորիզոնականը և իրավունք ստացել մասնակցելու ազատ ծրագրին:

Ազատ ծրագիրը նախատեսված է փետրվարի 16-ին: