Հայ գեղասահորդներ Ակոպովա-Ռախմանին զույգը գրանցել է լավագույն արդյունքը Ձմեռային օլիմպիական խաղերի պատմության մեջ (ՎԻԴԵՈ)

17.02.2026, 10:28
Հայաստանի ներկայացուցիչներ Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը. ՎԻԴԵՈ
Հայ գեղասահորդներ Ակոպովա-Ռախմանին զույգը գրանցել է  լավագույն արդյունքը Ձմեռային օլիմպիական խաղերի պատմության մեջ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Միլանում և Կորտինայում անցկացվող 25-րդ Ձմեռային օլիմպիական խաղերում ավարտվեց գեղասահքի զույգերի մրցաշարը։ Հայաստանի ներկայացուցիչներ Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը՝ գրանցելով Հայաստանի պատմության մեջ լավագույն արդյունքը Ձմեռային օլիմպիական խաղերում։

 Կարճ ծրագրում Ակոպովան և Ռախմանինը կատարեցին Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը և ստացան 66.27 միավոր, ինչը նրանց թույլ տվեց մասնակցել ազատ ծրագրին։

Երկու ելույթների հանրագումարում Ակոպովան և Ռախմանինը վաստակեցին 180,66 միավոր՝ ընդհանուր հաշվարկում զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը։

Այս արդյունքը պատմական է հայկական ձմեռային սպորտաձևերի համար։ Այն գերազանցեց 2022 թվականին սահմանված ռեկորդը, երբ Հայաստանը զբաղեցրել էր 18-րդ հորիզոնականը։

Մրցաշարի օլիմպիական ոսկին նվաճեցին Ճապոնիայի ներկայացուցիչները՝ երկու ծրագրերի հանրագումարում վաստակելով 231.24 միավոր։ Արծաթե մեդալը բաժին հասավ Վրաստանին, իսկ լավագույն եռյակը եզրափակեցին Գերմանիայի գեղասահորդները։

Նշենք, որ փետրվարի 7-ին Միլանի «Սան Սիրո»մարզադաշտում տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել են 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը։

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես է եկել փետրվարի 15-ին:

Կարճ ծրագրում հայ գեղասահորդները փայլուն ելույթով վաստակել են 66.27 միավոր, զբաղեցրել են 12-րդ հորիզոնականը և իրավունք ստացել մասնակցելու ազատ ծրագրին:

Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի է ունենեցել փետրվարի 16-ին: