Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղում «Նոան» 1-0 հաշվով հաղթել է «ԱԶ Ալկմարին»

20.02.2026, 10:02
Գոլի հեղինակը Հովհաննես Համբարձումյանն է
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղում «Նոան» 1-0 հաշվով հաղթել է «ԱԶ Ալկմարին»

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Նախօրեին «Նոան» Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում 1-0 հաշվով հաղթեց «ԱԶ Ալկմարին»:

Այս մասին հայտնում է ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիան։

Գոլի հեղինակը Հովհաննես Համբարձումյանն է։

Պատասխան խաղը կկայանա փետրվարի 26-ին Ալկմարում, որտեղ կորոշվի թիմի անցումը 1/8 եզրափակիչ։

Հովհաննես Համբարձումյանը խաղի միակ գոլը խփեց 52-րդ րոպեին՝ Հելդեր Ֆերեյրայի փոխանցումից հետո կատարած հիանալի հարվածով։

Սա հայկական ակումբի առաջին փլեյ-օֆֆ խաղն էր և նրանց առաջին հաղթանակը։