Ֆուտբոլի սաուդյան ֆեդերացիան կպատժի խաղացողներին ՌԴ–ի հետ խաղում կրած պարտության համար

15.06.2018, 14:25
Սաուդյան Արաբիայի հավաքականի ֆուտբոլիստները կենթարկվեն կարգապահական տույժի:
Ֆուտբոլի սաուդյան ֆեդերացիան կպատժի խաղացողներին ՌԴ–ի հետ խաղում կրած պարտության համար
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Սաուդյան Արաբիայի հավաքականի ֆուտբոլիստները կենթարկվեն կարգապահական տույժի աշխարհի առաջնության մեկնարկային խաղում ՌԴ թիմից կրած պարտության համար։

Այդ մասին, ինչպես հայտնում է РБК–ն, ասել է Ֆուտբոլի սաուդյան ֆեդերացիայի ղեկավար Ադել Իզաթը, հաղորդում է «Ալ Յաում աս–Սաբիա»–ն։

Ըստ նրա, ֆեդերացիան և ամբողջ երկիրը նեղսրտել է պարտությունից։ «Դա բացարձակ անբավարար արդյունք է, քանի որ չի արտացոլում մեր պատրաստվածության մակարդակը»,– նշել է Ազաթը։

Նա նաև հայտնեց, որ աշխարհի առաջնությանը թիմի նախապատրաստական ծրագրում եղել են մի քանի խնդիրներ, որոնցից մեկն ուժեղ թիմերի հետ խաղում նրանց տարածքում վախի հաղթահարումն է։

Ֆեդերացիայի ղեկավարն ասել է, որ մի քանի խաղացողներ պատժի կենթարկվեն պարտության համար։ Նա մասնավորապես նշել է դարպասապահ Աբդուլա Ալ Մայուֆին, պաշտպան Ուսամա Հավսավիին և հարձակվող Մոհամադ Ալ Սահլավիին։

Ռուսաստան–Սաուդյան Արաբիա խաղին «Լուժնիկի» մարզադաշտում հետևել են սաուդյան գահաժառանգ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը, Վլադիմիր Պուտինը և ՖԻՖԱ–ի ղեկավար Ջաննի Ինֆանտինոն։

Ռուս ֆուտբոլիստների հաղթել են 5։0 ջախջախիչ հաշվով։ -0-