Եվրոպայի առաջնություն․ մեկնարկում են հունահռոմեական ոճի հայ ըմբիշները
11.04.2025,
12:51
Բրատիսլավայում ապրիլի 11-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի հայ ըմբիշները

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Բրատիսլավայում ապրիլի 11-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի հայ ըմբիշները։
Ինչպես հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից, առաջինը պայքարը կսկսեն 55 կգ Մանվել Խաչատրյանը, 63 կգ Կարեն Ասլանյանը, 77 կգ Մալխաս Ամոյանը, 87 կգ Կարեն Խաչատրյանը և 130 կգ Դավիթ Օվասապյանը։
55 կգ Մանվել Խաչատրյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ մրցակիցը թուրք Մութլուն է։
63 կգ Կարեն Ասլանյանը պայքարը սկսելու է 1/4-ից և կմրցի Սալիմով (Լեհաստան)-Բամմատով (UWW) զույգի հաղթողի հետ։
77 կգ Մալխաս Ամոյանը նույնպես պայքարը կսկսի 1/4-ից։ Նրա մրցակիցը կլինի լեհ Բերնատեկը։
87 կգ Խաչատրյանի 1/4-ի մրցակիցը բուլղարացի Նովիկովն է։ 130 կգ Դավիթ Օվասապյանը 1/8-ում կհանդիպի թուրք Բաքըրի հետ։