ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ Մանչեսթեր Սիթին զրկվել է ՉԼ-ի հաջորդ երկու մրցաշրջաններում մասնակցության իրավունքից

15.02.2020, 11:45
ՈՒԵՖԱ-ն պատժել է «Մանչեսթեր Սիթիին» ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար. ակումբը հանդես է եկել հայտարարությամբ
ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ Մանչեսթեր Սիթին զրկվել է ՉԼ-ի հաջորդ երկու մրցաշրջաններում մասնակցության իրավունքից
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՈՒԵՖԱ-ն պատժել է «Մանչեսթեր Սիթիին» ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար:

Ինչպես հաղորդում է armsport–ը`հղում անելով The Guardian-ին. թիմին արգելել են հաջորդ երկու մրցաշրջաններում մասնակցել Եվրագավաթներին։ Բացի այդ, «քաղաքացիների» նկատմամբ տուգանք է սահմանվել 30 մլն եվրոյի չափով։

Եվրագավաթներից «Մանչեսթեր Սիթիին» հեռացնելու որոշումն ընդունվել է ՈւԵՖԱ-ի Ֆինանսական վերահսկողության (CFCB) արբիտրաժային պալատի կողմից:

«Ապացույցների ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ «Մանչեսթեր Սիթին» խախտել է ՈՒԵՖԱ-ի և ֆինանսական ֆեյր-փլեյի արտոնագրման կանոնները ՝ 2012-ից մինչև 2016 թվականն ընկած ժամանակաշրջանում հովանավորչական եկամուտների ավելի մեծ մասնաբաժին ապահովելով», – ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» կարող է համաձայնել պատժամիջոցների հետ կամ որոշումը բողոքարկել մարզական արբիտրաժային դատարանում (CAS):

Загружается новость ... "Лево"

Որոշումը ուժի մեջ է մտնելու Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանից սկսած։

Ակումբն իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ։

«Մանչեսթեր Սիթին» հիասթափված է, բայց զարմացած չէ ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի այսօրվա որոշմամբ։ Ակումբը միշտ պնդել է գործում անկախ մարմնի մասնակցության անհրաժեշտությունը, որը կարող էր անկողմնակալ քննել անհերքելի ապացույցները՝ ի պաշտպանություն մեր դիրքորոշման», – նշվում է ակումբի հայտարարության մեջ։

Ակումբից նաև նշում են, որ 2018 թվականի դեկտեմբերին ՈւԵՖԱ-ի գլխավոր քննիչը մինչ հետաքննության մեկնարկը հրապարակայնորեն հայտարարեց այն պատժամիջոցների մասին, որոնք կարող են կիրառվել «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։

«Հաջորդող սխալ պրոցեսը ՈւԵՖԱ-ի կողմից նշանակում էր, որ չկան կասկածներ վերջնական որոշման հետ կապված։ Ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր բողոքը ՈւԵՖԱ-ի կարգապահական մարմնին, որը հաստատված է Սպորտային արբիտրաժային դատարանի կողմից։ Կարճ ասած, այս գործը ստեղծված է ՈւԵՖԱ-ի կողմից, հետաքննված է ՈւԵՖԱ-ի կողմից և որոշված է ՈւԵՖԱ-ի կողմից։ Այն բանից հետո, երբ այս նախադատական ընթացքը ավարտված է, ակումբը որքան հնարավոր է շուտ հասնելու է արդար որոշմանը և առաջին հնարավորության դեպքում սկսելու է գործի քննությունը Սպորտային արբիտրաժային դատարանում»,-ասված է ակումբի հայտարարության մեջ։–0–