Սենսացիա 2022թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում. Արգենտինան պարտվեց Սաուդյան Արաբիային

22.11.2022, 17:40
Սենսացիա 2022թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում. Արգենտինան պարտվեց Սաուդյան Արաբիային
Սենսացիա 2022թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում. Արգենտինան պարտվեց Սաուդյան Արաբիային
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2022թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Արգենտինայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Սաուդյան Արաբիայի թիմին:

Առաջին կեսից հետո արգենտինացիները նվազագույն հաշվով հաղթում էին Լիոնել Մեսսիի՝ 11-մետրանոցից խփած գոլի շնորհիվ, հաղորդում է armsport-ը:

Ի դեպ, առաջին կեսում Արգենտինայի հավաքականի 3 գոլ չեղարկվել է խաղից դուրս իրավիճակի պատճառով: Երկու չհաշշված գոլ իր ակտիվում գրանցել է Լաուտարո Մարտինեսը, մեկ գոլ էր Լիոնել Մեսսին: Ընդ որում, գոլերից միայն մեկի պարագայում է կիրառվել VAR համակարգը:

Երկրորդ խաղակեսի 3-րդ րոպեին Սաուդյան Արաբիան հավասարեցրեց հաշիվը, իսկ 53-ին խփեցին հաղթական գոլը:

Խաղի մնացած ժամանակահատվածն անցավ արգենտինացիների բացահայտ առավելությամբ, սակայն Մեսսիին ու խաղընկերներին այդպես էլ չհաջողվեց փրկել հանդիպումը:-0-