Փարիզի Օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ

29.07.2024, 16:07
Հայ մարզիկները շարունակում են պայքարը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական Խաղերում
Փարիզի Օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ մարզիկները շարունակում են պայքարը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական Խաղերում։ Այսօր՝ հուլիսի 29-ին, Հայաստանն ՕԽ-ում ունի մեկ ներկայացուցիչ, հաղորդում է armsport–ը։  

Փարիզի «Հյուսիսային Փարիզ» մարզադահլիճում բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Օլիմպիական Խաղերի իր մեկնարկային մենամարտում ուժերը կչափի անգլիացի Օրիե Դելիկուսի հետ։

Բռնցքամարտի 1/8-րդ եզրափակիչի մեկնարկը կտրվի 18։50-ին, քառորդ եզրափակիչի մարտերը կկայանան օգոստոսի 3-ին։

Давид Чалоян1.jpg