431.27
5.71
396.02
-2
Եղանակը Երևանում
Հայ

Հայ ուժային եռամարտիկները 16 ոսկե մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում՝ սահմանելով մի շարք ռեկորդներ

13:46
30 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ուժային եռամարտի հավաքականը Լեհաստանի Շեդլեց քաղաքում օրերս մասնակցել է XPC վարկածով փաուերլիֆտինգի աշխարհի գավաթի խաղարկությանն ու 16 ոսկե մեդալ նվաճել: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված է եղել 18 մարզիկ՝ պատանիներ, երիտասարդներ և մեծահասակներ, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Մեծահասակների պայքարում գյումրեցի Արա Խաչատրյանը (90 կգ) աշխարհի ռեկորդով դարձել է գավաթի խաղարկության բացարձակ հաղթող և արժանացել ոսկե մեդալի, պատանիների պայքարում էլ գավաթի խաղարկության բացարձակ հաղթող է ճանաչվել Աշոտ Պետրոսյանը (90 կգ):

Մեծահասակների պայքարում գավաթի խաղարկության հաղթող են դարձել և Եվրոպայի ռեկորդ սահմանել Գևորգ Ալեքսանյանը (100 կգ), Հայկ Աֆյանը (100 կգ) և Մակար Թամրազյանը (67,5 կգ): Պատանիների պայքարում ոսկե մեդալին արժանացել են Արմեն Նիկողոսյանը (56 կգ) և Մելսիկ Մարտիրոսյանը (60 կգ), որոնք նաև Եվրոպայի ռեկորդ են սահմանել:

Загружается новость ... "Лево"

Իրենց քաշային կարգերում հաղթող են ճանաչվել նաև Էդգար Բադալյանը (60 կգ), Նարեկ Թամրազյանը (67,5 կգ), Կամո Եղոյանը (75 կգ), Արտյոմ Սոլոյանը (90 կգ), Գոռ Հովհաննիսյանը (100 կգ), Կարեն Պետրոսյանը (110 կգ), Արտավազդ Առաքելյանը (125 կգ), Արամ Մարգարյանը (125 կգ):

Կանանց հաշվարկում աշխարհի քառակի չեմպիոն է դարձել ոստիկանության մայոր Ժաննա Շահնազարյանը:

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականն առաջին տեղն է զբաղեցրել: Հայ մարզիկները մրցավայր են մեկնել Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ և հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ:

Աշխարհի գավաթի խաղարկությանը 15 երկրի շուրջ 600 մարզիկ է մասնակցել ինչպես ուժային եռամարտ, այնպես էլ սեղմում-պառկած վարժությունից:
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի խոսքով՝ տարվա ընթացքում սա թիմի վերջին միջազգային մրցաշարն էր: Դեկտեմբերի 17-18-ին էլ Ոսկեհատի նոր վերանորոգված մարզադահլիճում կանցկացվի ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
23 Հունվարի 2023
Պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին անգամ մրցավարը «սպիտակ քարտ» է ցույց տվել
Պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին անգամ մրցավարը «սպիտակ քարտ» է ցույց տվել
21:15
16 Հունվարի 2023
Հայ հրաձիգները հռչակվել են միջազգային մրցաշարի փոխչեմպիոն
Հայ հրաձիգները հռչակվել են Սլովենիայում անցկացված միջազգային մրցաշարի փոխչեմպիոն
10:43
16 Հունվարի 2023
Հայաստան + Արցախ. Հենրիխ Մխիթարյանի հզոր պատասխանը`«Որտեղի՞ց ես» հարցին (ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը նկարել է Հայաստանի ու Արցախի քարտեզը` պատասխանելով «Որտեղի՞ց ես» հարցին. ՎԻԴԵՈ
20:27
14 Հունվարի 2023
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա. աղբյուր
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
15:48
13 Հունվարի 2023
Երևանում առաջին անգամ կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. հաստատվել են միջոցառման ժամկետները
Երևանում առաջին անգամ կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. հաստատվել են միջոցառման ժամկետները
23:09
29 Դեկտեմբերի 2022
Մահացել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեն
Մահացել է ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն
17:00
29 Դեկտեմբերի 2022
2,5մլդ դրամ կհատկացվի ֆուտբոլի 4 դպրոց կառուցելու նպատակով
Երևան քաղաքում ֆուտբոլի դպրոցը կկառուցվի Դավիթաշեն 4-րդ թաղամասում
10:57
22 Դեկտեմբերի 2022
2022 թ.-ին հայ մարզիկները 306 մեդալ են նվաճել, որից 104-ը՝ ոսկե
2022թ.-ին հայ մարզիկներն աննախադեպ արդյունքներ են գրանցել
22:54
21 Դեկտեմբերի 2022
Հրապարակվել են 2022թ.-ի տարվա 10 լավագույն մարզիկների անունները, նրանցից յուրաքանչյուրը կստանա 5մլն դրամ
Հրապարակվել են 2022թ.-ի տարվա 10 լավագույն մարզիկների անունները, նրանցից յուրաքանչյուրը կստանա 5մլն դրամ
22:32
18 Դեկտեմբերի 2022
Արգենտինայի հավաքականը Ֆրանսիայի դեմ գերդրամատիկ պայքարում հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Արգենտինայի հավաքականը Ֆրանսիայի դեմ գերդրամատիկ պայքարում հռչակվեց Աշխարհի չեմպիոն
16:22
08 Դեկտեմբերի 2022
Գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը շախմատի միջազգային մրցաշարի հաղթող է ճանաչվել
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Շախմատի միջազգային մրցաշարում
12:54
29 Նոյեմբերի 2022
Պատանի սուսերամարտիկները 2 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարերում (ՖՈՏՈ)
Հայ սուսերամարտիկները հաջող մրցելույթներ են ունեցել միջազգային մրցաշարերում. ՖՈՏՈ