Հայ գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը քիչ էր մնում պատժվեր Արագ շախմատի աշխարհի առաջնության ժամանակ

28.12.2024, 22:59
ՖԻԴԵ–ն քիչ էր մնում տուգաներ հայ շախմատիստ Զավեն Անդրեասյանին
Հայ գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը քիչ էր մնում պատժվեր Արագ շախմատի աշխարհի առաջնության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նյու Յորքում ընթացող Արագ շախմատի աշխարհի առաջնության կազմակերպիչները դժգոհություններ են ունեցել Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Զավեն Անդրեասյանի նկատմամբ։

ՖԻԴԵ-ի դրես կոդն արգելում է պարտիաներին մասնակցել ջինսով, սպորտային կոշիկներով և պատռված հագուստով։ Անդրեասյանը առաջնությանը մասնակցել է կապույտ տաբատով։ Գլխավոր մրցավարին թվացել է, թե շախմատիստը ջինսով է, բայց Զավենին հաջողվել է ապացուցել, որ դա սլաքս է, ինչպես ասում էին 90-ականների սկզբին։ Այսպիսով, նրան հաջողվել է խուսափել տուգանքից, գրում է МК-Спорт–ը։

35-ամյա Անդրեասյանը Հայաստանի ամենատիտղոսակիր շախմատիստներից է, նա դարձել է ազգային առաջնության (2016 թ.), մինչև 16 տարեկանների Եվրոպայի (2005 թ.) և աշխարհի պատանեկան առաջնության (2006 թ.) հաղթող։ 2019 թվականից նա Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է։

Այսօր ավելի վաղ նորվեգացի գրոսմայստեր և արագ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հեռացվել է աշխարհի առաջնությունից՝ ջինսով 9-րդ պարտիային մասնակցելու համար, սակայն, նկատողություն ստանալով, Մագնուսը չէր փոխել հագուստը և դուրս էր եկել առաջնությունից։