Հայ աթլետները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել Բալկանյան երկրների 2025 թ. ձմեռային բաց առաջնությունում (ՖՈՏՈ)

17.02.2025, 13:16
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների 2025 թ. ձմեռային բաց առաջնության հաղթող․ ՖՈՏՈ
Հայ աթլետները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել Բալկանյան երկրների 2025 թ. ձմեռային բաց առաջնությունում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Բելգրադում ընթացող Բալկանյան երկրների 2025 թ. ձմեռային բաց առաջնությունում՝ առաջինը հաղթահարելով 1500 մ. Վազքատարածությունը, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ 

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, եռացատկորդ Գոռ Հովակիմյանն էլ դարձել է առաջնության արծաթե մեդալակիր: Սա Հովակիմյանի առաջին մեդալն էր Բալկանյան երկրների առաջնությունում:

Գրիգոր Բարսեղյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Ռազմիկ Ղազարյանը (եռացատկ), վազորդներ Սամվել Գևորգյանը (60 մ.), Միլենա Գրիգորյանը (400մ.), Յանա Սարգսյանը (հեռացատկ, եռացատկ) և Իզաբելլա Առաքելյանը (հեռացատկ): 

Մրցումների ավարտից հետո Հայաստանի հավաքականը տեղում երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի՝ նախապատրաստվելով Նիդեռլանդներում մարտի 6-9-ը կայանալիք Եվրոպայի փակ մարզասրահների առաջնությանը: